Последние новости

Ականի պայթյունից տուժած զինվորին վիրահատել են Իջևանում ու տեղափոխել Մուրացանի հոսպիտալ

Ապրիլի 4-ին Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ տեղափոխված զինծառայողը վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է «Մուրացանի» հոսպիտալ։

Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնեցին Իջևանի ԲԿ-ից։

Հարցին, թե ինչ վնասվածքներ է ունեցել, արդյոք ականի պայթյունի հետևանքն է` մեզ պատասխանեցին. «Այո, ամենայն հավանականությամբ հենց այսպես է»։

Հիշեցնենք, որ զինծառայողի բեկորային վնասվածքի մասին հայտնել էր տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը` նշելով, որ Իջևանի ԲԿ է տեղափոխվել 1996թ ծնված զինծառայող, որի երկու ոտքերը խիստ վնասված են ականի պայթյունից։

Պաշտպանության նախարարությունը դեպքի վերաբերյալ դեռ չի արձագանքել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ