Последние новости

Արթուր Խաչատրյան․ Բրյուսելի հանդիպմանը ինչ-որ բան հարթ չի գնացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանին խոստացված գումարը, եթե վերածենք եվրոյի, տարեկան գալիս է 80 մլն եվրոյից էլ պակաս գումար, դա չնչին է տնտեսական բում ապահովելու համար, ինչը խոստանում էինք այս իշխանությունները Բրյուսել մեկնելուց առաջ: Այս մասին ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

 


«Այս տարվա սկզբից ՀՀ իշխանությունները դրանից կրկնակի անգամ ավել միայն արտաքին պարտքն են մեծացրել: Այնպես որ արդյունքն ու ակնկալիքը, որ ունեինք, իրար հետ ընդհանրապես համատեղել չեն: Հիշեցնեմ, որ 2021-ի հուլիսին ԵՄ-ն խոստացել էր 2,6 մլրդ եվրո և մոտավորապես նույնքան էլ խոստացել էր մոբիլիզացնել այլ գործընկերներից: ԱՄՆ-ի աջակցությունը դեռևս 1990-կաններից 100 մլն դոլարի կարգի էր, եթե ոչ ավելի: Գնողունակությունների տարբերությունը որ նայենք, այսօրվա փողով դա 200 մլն-ից ավել է դառնում: Այնպես որ, կարծում եմ՝ ինչ-որ բան հարթ չի գնացել: Կարծում եմ՝ ավելի մեծ պայմաններ են դրվել Հայաստանի առաջ և Հայաստանն ուղղակի, գնահատելով իրավիճակը, երևի հասկացել է, որ դրա տակից դուրս չի գա: Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում երկու քարի արանքում ենք հայտնվել: Սրան էլ գումարած թուրք-ադրբեջանական քարը»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ռուս-արևմտյան հակասությունները վերջին 100 տարում երբեք այսքան խորացած չեն եղել, երկու կողմերն էլ փորձում են դաշնակիցներ ձեռք բերել, իրար տակից դաշնակիցներ հանել. «Չմոռանանք, որ արտաքին աջակցությունը արտաքին քաղաքականության գործիքներից մեկն է: Այնպես որ, ես կարծում եմ, որ կամ քաղաքական, կամ ռազմաքաղաքական, գուցե նույնիսկ տնտեսական սահմանափակումներ կամ պահանջներ են դրվել,-ասաց նա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ