Последние новости

Պետրոսյան․ ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական և վիճարկելի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական և վիճարկելի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որն այս օրերին գտնվում է Ոսկեպարում:

 


«Քիչ առաջ Ոսկեպար այցելեց ԵՄ դիտորդական առաքելությունը և երբ ծավալվեց քննարկում գյուղի բնակիչների հետ, հանկարծ պարզ դարձավ, որ դիտորդական առաքելությունը Իջևանից Ոսկեպար հասնելու համար 30 կմ-ի փոխարեն ամեն անգամ կտրում և անցնում է մոտ 200 կմ ճանապարհ: Իմ այն հարցին, թե ինչով է պայմանավորված նման երկար ճանապարհը, նրանք ասացին,որ իրենք գործում են հստակ կանոնակարգի շրջանակներում, և իրենք չեն ուզում որևէ կերպ պռովոկացիայի ենթարկել Ադրբեջանին, քանի որ այս տարածքները նրանք համարում են Ադրբեջանինը և դեռևս վիճելի տարածքներ են, այդ պատճառով նրանք այդ պռովոկացիայից խուսափելու համար Իջևանից Ոսկեպարն են գալիս Վանաձորով»,-ասաց նա:

Սուրեն Պետրոսյանը նշեց, որ ստացվում է՝ ԵՄ դիտորդական առաքելությունը գործելով ՀՀ-ում, ՀՀ սուվերեն տարածքում փաստացի կասկածի տակ է դնում տարածքային ամբողջականությունը, առանց որևէ գործընթացի՝ դելիմիտացիա, դեմարկացիա:

«Կասկածի տակ է դնում ՀՀ սուվերեն տարածքը և առաջնորդվում է ադրբեջանական քարտեզներով: Բնականաբար, այս գոծընթացը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության համաձայնության: Լինի միջազգային կազմակերպություն, լինի դիտորդական առաքելություն, լինի ՀՀ իշխանություն, որևիցե մեկը չի կարող սակարակել ՀՀ ինքնիշխան տարածքը, մեր հայրենիքը, մեր հողը, սրանում մենք բոլորս պետք է համոզված լինենք, սակայն սրանում մեզ պետք է բոլորիս համախմբվածությունը այս հարցի շուրջ»,-ասել է նա:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ