Последние новости

Սերգեյ Ասատուրովի խափանման միջոցը փոխվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստին փաստաբան Արայիկ Ներսիսյանը Ասատուրովի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց՝ տեղեկացնելով, որ եռամարտի աշխարհի առաջնություն է լինելու ԱՄՆ-ում, Ասատուրովին անհրաժեշտ է մեկնել։  

Դատախազը միջնորդեց խափանման միջոցը փոխելու դեպքում 5 միլիոն դրամ գրավ կիրառել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը միջնորդությունը բավարարեց։

Սերգեյ Ասատուրովի խափանման միջոցը փոխվեց, ընտրվեց 2 միլիոն դրամի չափով գրավը։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ