Последние новости

ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը

Հայաստանի ԱԺ-ն, այսօր՝ ապրիլի 9-ին, գումարել է իր հերթական նիստերը. Օրակարգում ընդգրկված է 25 հարց, այդ թվում ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որը կքննարկվի ապրիլի 10-ին օրվա առաջին հիմնական նիստում:

Բացի այդ, օրակարգում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը, որի նախաձեռնողը ընդդիմադիր խմբակցություններն են: Այս հարցի քննարկումը նախատեսված է այսօր՝ ապրիլի 9-ին, օրվա երրորդ հիմնական նիստում:

Օրակարգում են նաև հետևյալ հարցերը.

- «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»,

- «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին,

- «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ