Последние новости

Օհանյան․ Բացահայտ սուտ է, թե սահմանազատումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը

Երեկ հնչեցին հայտարարություններ, որ սահմանազատումը Տավուշից սկսել առաջարկել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը, ես կարծում եմ՝ դա բացահայտ սուտ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Որովհետև սահմանազատումը նախ իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը: Իրենք պետք է հասկանան, որ Տավուշի մարզում մեր պաշտպանության մակարդակը, ինժեներական սարքավորումները բավականին բարձր մակարդակի են և տարիների ընթացքում դրանք ձևավորվել են հենց Տավուշի անվտանգությունն իրականացնելու համար:

Այդ գյուղերը հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ: Միաժամանակ, այդ տարածքում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Խոսել, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են, երբ Ադրբեջանը այսօևր գտնվում է Հայաստանի տարածքներում շուրջ 200 քկմ զավթել է, խոսում է այն մասին, որ մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է սահմանազատում ու սահմանագծում և գնում են միակողմանի զիջումների»,-ասաց նա:

Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմանազատում և սահմանագծում իրականացնելը, քանի որ դա միակողմանի պահանջ է։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ