Последние новости

Անկանոն կրակոցների հետևանքով վնասվել են Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը

Ադրբեջանական կողմի արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

«Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել»,– ասված է հաղորդագրությունում։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն քննչական կոմիտե:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Սյունիքի Արավուսի հատվածում, իսկ ժամը 22:55-ին Սյունիքի Խոզնավարի հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ