Մաքսիմ Լոնգանգեն նշանակվել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար նշանակելու մասին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նամակի բնօրինակը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելությունը ստանձնելու առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու շարունակական բարեփոխումների նպատակով ՀՀ իրավասու գերատեսչությունների և կառույցների հետ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցությունը նոր թափով կզարգանա:
Պարույր Հովհաննիսյանը գոհունակություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի սերտ և դրական արդյունքներ արձանագրող համագործակցության առնչությամբ՝ կարևորելով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը և նշելով, որ այն օժանդակում է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող կենսագործմանը՝ ի նպաստ ՀՀ-ում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության առաջխաղացման:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի, ՄԻԵԴ և ԵԽ կանոնադրական մարմինների արձագանքներն ու գործողությունները՝ միտված տարածաշրջանային մարտահրավերների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը:
Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ:
Factor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 20:00
Группа ученых из Китая провела масштабное исследование и выявила шесть способов проведения свободного времени, которые замедляют ухудшение памяти и уменьшают риск деменции.
-
2024-05-02 19:50
Грузия отказалась от переговоров по стратегическому партнерству с США, заявила американский посол Робин Данниган.
-
2024-05-02 19:48
Сразу несколько статей Конституции Армении были нарушены при блокировке сотрудниками полиции дороги, ведущей к селу Киранц Тавушской области. Об этом координатор инициативы "Айакве" Аветик Чалабян заявил на акции оповещения перед зданием МВД Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-02 19:45
Канцлер Германии Олаф Шольц встретится с президентом Франции Эммануэлем Макроном в четверг вечером в Париже на ужине, чтобы обсудить политику Европейского союза и Китая, пишет Politico, передает NEWS.am.