Последние новости

Իշխան Սաղաթելյան․ Երկիրը վտանգի մեջ է, պետք է լինի համազգային պոռթկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արարատ Միրզոյանը էդ գծի մեջ էր, որ եթե այդ տարածքները չտանք, պատերազմ կլինի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

 


«Քանի դեռ կա քաղաքական մեծամասնություն սրանց գլխավորությամբ, այո, երկիրը տանելու են դեպի անդունդը»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ կարող եք փոխանցել տավուշեցիներին այս հանդիպումից հետո, նա պատասխանեց. «Ոչ միայն տավուշցիներին, այլև Հայաստանի ողջ ժողովրդին կարող եմ ասել, երկիրը վտանգի մեջ է, քանի որ իշխանության ղեկին գտնվում է մի խումբ, որը երկիրը տանելու է նոր փորձությունների, իսկ դա կանխելու համար մեզ անհրաժեշտ է երեք մակարդակներով դիմադրություն` Հայաստանում, Տավուշում ու Սփյուռքում: Պետք է սրանց լինի հակազդեցություն, որն ինչ-որ փուլում պետք է վերածվի համազգային պոռթկումի, հնարավոր լինի ազատվել այս իշխանությունից, հնարավոր լինի կանխել նոր կապիտուլյացիան, որը կախված է մեր գլխին»:

News.am


Новости Армении - NEWS.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ