Շվեդ պատգամավորը կոչ է անում աշխարհին թույլ չտալ, որ Ադրբեջանը սրի իրավիճակը տարածաշրջանում
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը կոչ է անում աշխարհին շարունակել հետևել Հարավային Կովկասում զարգացող իրադարձություններին և աջակցելով Հայաստանին՝ վստահ լինել, որ ոչ ոք չի հանդուրժի ու թույլ չի տա Ադրբեջանին սրել իրավիճակը տարածաշրջանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շվեդ պատգամավորը գրառում է կատարել ֆեյբուքյան իր էջում։
«Հանգստյան օրերին ադրբեջանական զինվորականները կրկին մի քանի անգամ գնդակոծել են հայկական սահմանային դիրքերը։ Այս վարքագիծը կարծես խառնուրդ է այն բանի, որ կռվարարը ցանկանում է ցույց տալ իր ուժն ու ռազմավարությունը պատասխան հրահրելու համար, որն այնուհետև կարող է օգտագործվել որպես արդարացում ավելի մեծ բռնության համար: Որքան էլ դա դատապարտելի թվա, ես հիմա մեծ թեթևություն եմ զգում, որ իրավիճակը չի վատացել։ Երեքշաբթի օրը խորհրդարանի մի քանի գործընկերների հետ քննարկելով իրադարձությունների զարգացումը՝ ես նրանց ասացի, որ վախենում եմ, որ Ադրբեջանը երեք օրվա ընթացքում կհատի սահմանները։ Դա տեղի չունեցավ․․․ դեռևս։ Արտաքին աշխարհը պետք է շարունակի հետևել Հարավային Կովկասին, աջակցի Հայաստանին և համոզվի, որ Ադրբեջանի կողմից էսկալացիան չի հանդուրժվի»,- գրել է Հելսբորնը՝ հավելելով, որ չի կարելի ակնկալել, որ բռնակալ Ալիևը ինչ-որ բանից զերծ կմնա հոգևոր բարությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-29 19:46
В здание правительства Армении прибыл губернатор Тавушской области Ваге Галумян. Он очень быстро вошел в здание, отказавшись отвечать на вопросы журналистов.
-
2024-04-29 19:43
Депутат блока "Айастан" Артур Хачатрян написал заявление против сотрудников полиции, незаконно подвергших его приводу. Об этом он сообщил в соцсети.
-
2024-04-29 19:41
Из-за активности волны тропического теплого воздуха 17-29 апреля максимальные температуры, зафиксированные в дневные часы в ряде районов страны, превысили невиданные ранее исторические показатели. Об этом говорится в сообщении, распространенном ГНКО «Центр гидрометеорологии и мониторинга». Новости Армении - NEWS.am
-
2024-04-29 19:38
Комитет по юридическим вопросам парламента Грузии во втором чтении поддержал инициированный правящей партией «Грузинская мечта» законопроект «О прозрачности иностранного влияния». Оппозиция считает законопроект российским аналогом «закона об иноагентах».