ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ից 16։50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ն մեկ օրվա մեջ արդեն երրորդ անգամ է հաղորդագրություն տարածում՝ շեշտելով ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվության մասին։
Առաջինը վերաբերում էր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում սահմանագոտու հարավարևելյան հատվածում, երկրորդը՝ ապրիլի 9-ի ժամը 10։40-ին սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ իբր կրակոցների մասին։
ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Սյունիքի Արավուսի հատվածում, իսկ ժամը 22:55-ին Սյունիքի Խոզնավարի հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-08 19:43
Посол США в Армении Кристина Квин встретилась с представителями парламентской оппозиции. Об этом сообщает пресс-служба посольства.
-
2024-05-08 19:41
Мы примем участие в общенациональном митинге, который состоится 9 мая на площади Республики в Ереване. Об этом говорится в сообщении, распространенном Союзом офицеров запаса Службы национальной безопасности Армении.
-
2024-05-08 19:40
9 мая в Ереване присоединимся к общенациональному митингу. Об этом говорится в заявлении, распространенном блоком «Эчмиадзин».
-
2024-05-08 19:20
Шествие во главе с предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном доходит до города Абовян.