Последние новости

ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ապրիլյան պատերազմի և դրա հանգամանքները «քննող» ԱԺ հանձնաժողովի գործունեության մասին նախորդ հրապարակումներից մեկում այս թեման արդեն թեթևակի շոշափվել է։ Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ հայաստանյան փորձագիտական շրջանակներում դեռևս 2020-ի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, կասկածներ առաջացան այդ հանձնաժողովի իրական նշանակության վերաբերյալ։ Այսպես, լայն արձագանք ստացավ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գրառումն այն մասին, որ խորշելի Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը, հնարավոր է, իրականում թուրքական հատուկ ծառայությունների գործողություն էր։

ՈՐՊԵՍ ԻՐ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ՝ ՆԱ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ։ Հանձնաժողովի անդամները, ինչպեսև դրա կազմում չընդգրկված «անհասկանալի մարդիկ» հսկայական քանակությամբ գաղտնի տեղեկություններ ստացան Հայաստանի (ներառյալ Արցախի) պաշտպանական համակարգի, զինված ուժերի և դրանց թույլ տեղերի մասին: Բացի գաղտնի փաստաթղթերից, բազմաթիվ նրբաբնույթ կամ գաղտնի տեղեկություններ են ստացվել նաև հանձնաժողովում բարձրաստիճան զինվորականների և պաշտոնյաների հարցաքննության արդյունքում:

Վրթանեսյանը նշում էր երկու դեպք, երբ այդ նյութերի առնվազն մի մասը հասու է եղել երրորդ անձանց։ Օրինակ՝ հանձնաժողովի անդամ չհանդիսացող Արման Բաբաջանյանին, ինչպես նաև Անդրանիկ Քոչարյանի հին ընկեր ու նախկին շեֆ Վաղարշակ Հարությունյանին, որն այդ ժամանակ որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում և ընդամենը մասնավոր անձ էր։

«Բացարձակապես չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ այդ գաղտնի տվյալները ստացած մարդկանցից ոմանք հավաքագրած են եղել Թուրքիայի, Ադրբեջանի կամ ոչ բարեկամ որևէ այլ երկրի հետախուզությունների կողմից։ …Հաշվի առնելով Նիկոլի նշանակած թրաշամանուկի (նկատի ունի Արգիշտի Քյարամյանին – Մ.Գ.) աղետալի ներկայությունը ԱԱԾ-ի պետի պաշտոնում (որին ստիպված եղան պաշտոնից հանել պատերազմի ամենաթեժ օրերին)՝ ինձ այդ տարբերակը բացարձակապես անհավանական չի թվում։ Փնթիության ու բառադիության գործոնն էլ դե չասեմ։ Ընդ որում հաշվի առեք, որ 1 տարի աշխատելուց հետո այդ հանձնաժողովն այդպես էլ ոչ մի ամփոփիչ փաստաթուղթ չհրապարակեց»,- գրել էր փորձագետը։

Այդ ժամանակից ի վեր անցել է ավելի քան 3 տարի: Մենք դիմեցինք Կարեն Վրթանեսյանին՝ խնդրելով մեկնաբանել իրավիճակը այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների տեսանկյունից. ամրապնդվել են արդյոք նրա կասկածները, թե՞ հակառակը՝ փարատվել։

«Եվս մեկ անգամ ճշտեմ, որ խոսքը հենց կասկածների մասին է, բայց վերջին 3 տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, ավաղ, լոկ ամրապնդում են դրանք։ Եթե բացարձակ ճշգրիտ ձևակերպենք, ապա «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն արդեն գրեթե անթաքույց սպասարկում են երրորդ, այդ թվում Հայաստանի նկատմամբ բացահայտ թշնամական պետությունների շահերը» պնդումը լիովին հաղորդում է տեղի ունեցող ամենի էությունը։

Հայաստանում իշխանությունը գտնվում է մի ռեժիմի ձեռքում, որին առանց խղճի խայթի կարելի է անվանել օկուպացիոն։ Ըստ էության, գործ ունենք հայկական պետականությունը կազմաքանդող խամաճիկային բռնապետության հետ։ Բռնապետությունները կանգուն են մնում առաջին հերթին վախի վրա։ Մեր դեպքում Նիկոլ Փաշինյանը պահպանում է իշխանությունը՝ «վերավաճառելով» Իլհամ Ալիևի կողմից ահագնացվող վախը»,- հավաստում է փորձագետը։

Ինչո՞ւ ջանացին զեկույցն արագ ուղարկել ԱԺ արխիվ, հաստատո՞ւմ է արդյոք փաստաթուղթը չհրապարակելու որոշումը հանձնաժողովի իրական նշանակության մասին վարկածը:

Պատասխանելով այս հարցին, Վրթանեսյանը նշեց. «Ես բազմիցս ասել և գրել եմ, որ այդ հանձնաժողովի նպատակն առաջին հերթին զինվորականների, սպաների և գեներալների վրա ճնշում գործադրելն է։ Սա վերաբերում է նաև մյուս՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին։ Այն, որ տվյալ հանձնաժողովների զեկույցներն այդպես էլ չհրապարակվեցին, միանգամայն ստույգ հաստատում է, որ ձախողումներն իսկապես պարզելու և ճշմարտությունը հանրությանը հասու դարձնելու խնդիր նրանց առջև չի դրվել։

Մյուս կողմից, միամտություն կլինի ակնկալել ինչ-որ համարժեք հետաքննություն, հատկապես երկրորդ հանձնաժողովից։ Դժվար թե որևէ մեկն ակնկալեր, թե նիկոլական պատգամավորները հետաքննության ընթացքում կհամարձակվեն դուրս գալ «ռևոլյուշնֆյուրերի» վրա։ Ամեն դեպքում մենք հաստատ գիտենք, որ բանակի մասին գաղտնի տեղեկատվության հսկայական ծավալ է հավաքվել։ Ավաղ, ոչինչ չի կարող խանգարել Փաշինյանին փոխանցել այդ տեղեկությունները որևէ մեկին, թեկուզ հենց սատանային»։

Այսօրվա զարգացումների գլխավոր թեման Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի տարածքի մի մասի բռնազավթման սպառնալիքն է՝ ՀՀ իշխանությունների կողմից դրանց կամավոր հանձնման կամ Բաքվի ռազմական ագրեսիայի միջոցով: Հայկական պաշտպանական գիծն այստեղ համարվում է առավել ամուր և նվազագույնս խոցելի։ Կարող էին արդյոք դրա մասին տեղեկություններն էլ հայտնի դառնալ հանձնաժողովի անդամներին և փոխանցվել թշնամուն։ Այս հարցին փորձագետը պատասխանեց շատ հակիրճ. «Իսկ ի՞նչը կարող է խանգարել նրանց։ Մի՞թե Նիկոլ Փաշինյանի լիակատար վերահսկողության տակ գտնվող ԱԱԾ-ն»։

«Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես բացարձակապես չեմ զարմանա, եթե 20–30–40 տարի հետո պարզվի, որ Թուրքիայի հատուկ ծառայությունների դասագրքեր ապրիլյան ռազմական գործողությունները քննող հանձնաժողովը մտել է որպես Հայաստանի դեմ փայլուն հետախուզական օպերացիայի օրինակելի նյութ»,- ասված էր Վրթանեսյանի եռամյա վաղեմության գրառման մեջ ։ Մենք նույնպես չենք զարմանա՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում և տեղի է ունեցել Արցախում նիկոլական ոհմակի իշխանության 6 տարիների ընթացքում։

Այս համատեքստում կցանկանայի ուշադրություն հրավիրել նաև բառացիորեն օրերս տեղի ունեցած փաստի վրա։

Ապրիլի 9-ին խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ փակ նիստ, որի ընթացքում քննարկվել են սահմանազատման հարցերը: Ահա ուրեմն, միանգամից 9 ընդդիմադիր պատգամավորների, ինչպես նաև ՔՊ-ական մեկ պատգամավորի, թույլ չեն տվել մասնակցել նիստին, քանի որ, ինչպես հայտարարեց Ալեն Սիմոնյանը, գաղտնի տեղեկատվություն ստանալու թույլտվություն նրանք չունեն, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգը:

Գուցե ՀՀ քաղաքացիների վրա թքելու իր և իր մայրիկի մոլուցքով հայտնի խոսնակը բարեհաճի՞ պատասխանել այն հարցին, թե գաղտնի տեղեկատվություն ստանալու թույլտվություն ունեցե՞լ են արդյոք բոլոր այն պատգամավորները, ինչպես նաև այլ անձանց լայն շրջանակը, որոնց հայտնի են դարձել հույժ գաղտնի տեղեկություններ՝ Ապրիլյան և 44-օրյա պատերազմների հանձնաժողովի աշխատանքի ընթացքում։ Թե՞ նրանց դեպքում դա ոչ մի նշանակություն չուներ, քանի որ գաղտնի տվյալներն ամեն դեպքում նախատեսված էին թշնամուն փոխանցելու համար, և դա ապահովվում էր ամենաբարձր մակարդակով։

Ավարտելով Ապրիլյան պատերազմի, անշուշտ՝ գործնականում անսպառ թեմայով հոդվածաշարը, չի կարելի չհիշել ևս մեկ ծայրաստիճան ուշագրավ փաստ։ Հենց 2016-ի ապրիլից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական բանակցային ճակատում արձանագրվեցին հայկական կողմի ծանրակշիռ հաջողությունները։ Եվ Քառօրյա պատերազմի ավարտի ամենակարևոր արդյունքներից մեկը հոկտեմբերին Ադրբեջանի կառավարության նիստում Իլհամ Ալիևի հնչեցրած խոսքերն էին. նա գանգատվում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Այսօրվա իրողությունների խորապատկերին նման հայտարարությունը ֆանտաստիկայի ոլորտից է թվում, բայց դա արձանագրվել և տարածվել է առաջին հերթին ադրբեջանական մամուլի կողմից։ Եվ Ալիևի այդ խոստովանությունն ընդամենը մեկն է այն անթիվ փաստարկներից ու փաստերից, որոնք արժե հիշեցնել ստերի մեջ թաղված ու խճճված Նիկոլին, որի նողկալի-ցինիկ մանիպուլյացիաները վաղուց արդեն անցել են ամեն չափ ու սահման։

Խորհրդարանում երեկվա ճամարտակությունները դրա հերթական ապացույցն են։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • CРБАЗАН
      2024-05-06 10:05

      "Я верю: духовная Армения победит "новую Армению", дух победит "духов", триколор победит разделение на "черных" и "белых" - эти слова архиепископа Баграта Галстаняна уже стали крылатыми, стали лозунгом и квинтэссенцией начавшегося в Тавуше и превратившегося в общенародное движения. Как образ этого человека стал символом веры, борьбы и Родины.

    • КАК ОРБАН ПОДСТАВИЛ ПОДНОЖКУ ПАШИНЯНУ В ПОЛЬЗУ ОБЩЕГО ДРУГА АЛИЕВА
      2024-05-02 11:29

      17 апреля пресса сообщила о достижении в Брюсселе предварительной договоренности о предоставлении Армении помощи из Фонда мира Евросоюза. Говорилось об этом с осени прошлого года, и вот сейчас радио "Азатутюн" сообщило о наличии дипломатических документов, подтверждающих, что ЕС планирует выделить Еревану 10 млн евро, которые должны быть использованы в течение 30 месяцев. Согласно источнику, средства будут направлены на создание модульного полевого лагеря на один батальон, который также будет включать в себя один медицинский пункт, а также сопутствующие услуги и возможности.

    • ОПЕРАЦИЯ "КОЛЬЦО" 33 ГОДА СПУСТЯ: ГОСУДАРСТВЕННЫЙ ТЕРРОРИЗМ НА ТЕРРИТОРИИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ
      2024-05-01 09:51

      Ровно 33 года назад - 30 апреля 1991 года началось одно из самых страшных преступлений против армянского народа. Операция "Кольцо", первой мишенью которой стали героические села Геташен и Мартунашен, продлилась до 20 августа, и за эти почти 4 месяца порядка 26 армянских сел подверглись военной агрессии, этническим чисткам, насильственной депортации и геноциду. Именно в тот период интересы преемника турецкой политики геноцида - Азербайджана совпали с интересами советского центра. Точно так же эти интересы трагически для армянского народа совпадут осенью 2023 года, когда российские миротворцы стали молчаливыми свидетелями, а по сути - пособниками в реализации преступных планов Баку и Анкары по окончательному террористическому захвату и оккупации армянского Арцаха.   

    • ПОДЕЛЬНИК ПАШИНЯНА УНИЧТОЖАЕТ АРМЯНСКИЙ ШУШИ, ПРЕВРАЩАЯ ЕГО В "СЕРЫЙ, НЕСЧАСТНЫЙ" ГОРОД
      2024-04-22 11:40

      За последнюю, полную тревожных и опаснейших развитий неделю трижды приходили сообщения о продолжающемся планомерном уничтожении варварами армянского следа в оккупированном Арцахе. Фактическое молчание мира, и прежде всего самой Армении, развязывает руки азербайджанским вандалам, давая возможность Алиеву целенаправленно вытравлять из Арцаха армянский дух, дабы в условном "завтра" истинные хозяева края не могли доказать свои права на него. В Баку отлично понимают, что для этого нужно разрушать прежде всего сакральные места: храмы и древние армянские кладбища. И в первую очередь в Шуши - главном свидетеле истории и главном хранителе армянской идентичности Арцаха.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ