Последние новости

ԱԱԾ․ Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ

Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածե; ՀՀ ԱԱԾ-ն:

«Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։

Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում զգուշացրել է, որ Տելեգրամով կեղծ տեղեկություններ են տարածվում դպրոցների վերաբերյալ, հորդորել` զերծ մնալ խուճապ տարածելուց:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։

Տելեգրամ ալիքներով տարածվող տեղեկատվությունը ուսումնասիրվում է իրավապահների կողմից:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ