Последние новости

Իրանը պարզաբանել է, թե ում է համարում ոչ տարածաշրջանային ուժեր

Արտտարածաշրջանային ուժերի մասին խոսելիս նկատի ունենք օվկիանոսից այն կողմ գտնվող երկրներ, որոնք (եթե ինչ-որ բան պատահի-խմբ.) դեմոգրաֆիական (և այլ - խմբ.) խնդիրների առաջ չեն կանգնի։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ և փորձում են որոշումներ կայացնել այս տարածաշրջանի ժողովուրդների համար»,- նշել է նա։

Մեհդի Սոբհանին պարզաբանել է, որ խոսքը եվրոպական որոշ երկրների և ԱՄՆ-ի մասին է։

Նա պարզաբանել է, որ տարածաշրջանային երկրներ են համարվում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։

«Ռուսաստանը սահման ունի Կովկասի հետ, այն չի համարվում ոչ տարածաշրջանային երկիր»,- հավելել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս դեմ է արտահայտվել Հարավային Կովկասի երկրների գործերին ոչ տարածաշրջանային երկրների միջամտությանը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ