Последние новости

Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու կարևոր գործոններ են երկխոսությունն ու դիվանագիտությունը, ինչպես նաև ազգային ինքնիշխանության հարգումը և միջազգայնորեն ճանաչված սահմանների և միջազգային իրավունքի անձեռնմխելիությունը: Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա գնահատմամբ, պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել:

«Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճից։ Lարվածության աճը վնասում է տարածաշրջանի ժողովուրդներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարևաններին։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում պահպանել հանգստություն, կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսությունը խաղաղության շուրջ»,- նշել է դեսպանը։

Նա հավելել է, որ Իրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ