Последние новости

Մհեր Գրիգորյանը չի հրաժարվել տավուշցիների հետ հանդիպումից, նրանք են գալու Երևան. Բաբայան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի հրաժարվել տավուշցիների հետ հանդիպելուց, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փոխվարչապետի աշխատակազմի մամուլի քարտուղար Անի Բաբայանը։

Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Մհեր Գրիգորյանը հրաժարվել է տավուշցիների հետ հանդիպումից։

«Սկզբում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպել կառավարության շենքում»,- ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` Տավուշի մարզի ներկայացուցիչներն իրենք են գալու Երևան։

Ներկա պահին փոխվարչապետի գրասենյակից չեն հայտնում հանդիպման ժամը, և թե կոնկրետ ովքեր են մասնակցելու դրան։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ