Последние новости

«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին

Նիկոլ Փաշինյանին իշխանության հեռացնելն իրատեսական է՝ դրա ամենաճիշտ և ամենահասանելի ճանապարհը նրան անվտանգություն հայտնելն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, որը կողմնակիցների հետ մասնակցում է ավանդական ջահերով երթին։

Սարգսյանն ասել, որ անվստահություն հայտնելու ժամանակն էլ է գալու։

«Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել»,- ասաց Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու հիմա նման գործընթաց չի նախաձեռնվում։

Լրագրողի դիտարկմանը, որ, գուցե, դրա համար նաև հանրային ճնշում է անհրաժեշտ, Սարգսյանն արձագանքեց «Ապահովեք էդ հասարակական ճնշումը, էդպիսի սուր հարցերն իրենց տվեք, տեսեք՝ ինչ են ասում»,- ասաց երրորդ նախագահը։

Այն դիտարկմանը, որ իրեն ժամանակին մերժած քաղաքացիները հիմա հենց իրենից են ստեղծված ծանր իրավիճակում լուծումներ պահանջում, Սարգսյանն արձագանքել է «Երբ որ տեսնեմ՝ շատ ակնկալողներ կան, լուծումներն ասելու եմ»,- նշեց Սարգսյանը։

Անդրադառնալով Տավուշում կատարվող զարգացումներին և իշխանությունների հավաստիացումներին, որ դա անվտանգություն է ապահովելու Հայաստանին, Սարգսյանն ասել է, որ այդ պնդումներում «տրամաբանության նշույլ անգամ չի տեսնում»։

«Ինչ ուզում են, կարան ասեն, իրանց ի՞նչ կա, էսօր մի բան կասեն, վաղը բոլորովին այլ բան,- նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք Տավուշում այժմ տեղի ունեցող ընդվզումը կարող է, ի վերջո, հանգեցնել իշխանափոխության, Սերժ Սարգսյանն ասել է, որ դժվարանում է կանխատեսում անել։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ