Նա ժամանել է դատական նիստի մասնակցելու. փաստաբանը` Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելու մասին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի փաստաբան Հայկ Ավագյանը դիմել է ԱԱԾ–ին` իր պաշտպանյալի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու մասին։ Նիկոլյանն այս օրերին ՀՀ է ժամանել դատական նիստին որպես տուժող մասնակցելու համար։ Այս մասին Ավագյանը հայտնել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ իր մուտքն արգելված է։ Վերջինս անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանի ներսում։
«Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրել եմ միջոցներ ձեռնարկել։ Բացի այդ, նամակով դիմել եմ Ազգային անվտանգության ծառայությանը` պարզաբանում պահանջելու համար։ Մինչ այս պահն ԱԱԾ–ից պատասխան չունեմ, իսկ ՄԻՊ–ից տեղեկացել են, որ այցելել են նրան, զրուցել են հետը։ Վերջիններս նաև որոշակի պրոցես են սկսել իրենց լիազորությունների շրջանակում»,– նշեց փաստաբանը։
Նա պատմեց, թե ինչու է Լեո Նիկոլյանը հենց այս օրերին վերադարձել Հայաստան։ Դեռ 2022 թվականին միջադեպ է տեղի ունեցել«Աերոֆլոտ» ավիաընկերության գրասենյակում, որտեղ Նիկոլյանը մարմնական վնասվածքներ է ստացել։ Վերջինս այցելել է այնտեղ ուղեբեռի կորստի հարցով, սակայն անվտանգության աշխատակցի հետ զրույցը որոշ ժամանակ անց վերածվել է քաշքշուկի, ինչի արդյունքում էլ ձեռքի 2 ոսկոր կոտրվել է։ Տվյալ դեպքով վարույթ է նախաձեռնվել, նախաքննություն է կատարվել, պարզվել է անձը, որին մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությունն ավարտվել է, գործն էլ ուղարկվել է դատարան, որտեղից ծանուցում է ստացվել, որ 2024 թվականի ապրիլի 25-ին, ժամը 10։00-ին պետք է դատական նիստ տեղի ունենա։
«Նա ինձ ասել էր, որ Փարիզում է, պայմանավորվեցինք, որ ժամանի Երևան, որպեսզի որպես տուժող մասնակցի դատական գործընթացին։ Բայց նրան թույլ չեն տալիս դուրս գալ օդանավակայանից։ Դատարանում տուժողի ներկայանալը պարտադիր է, քանի որ նա պետք է անձամբ ներկայացնի դեպքի մանրամասները, ցուցմունք տա իրավիճակի վերաբերյալ»,– ասաց Ավագյանը։
Նա պատրաստվում է հենց դատական նիստի ընթացքում ներկայացնել իրավիճակը ու փաստական տվյալներ, որ Նիկոլյանին թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։ Դատարանը պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի ֆրանսահայ լրագրողի հետագա մասնակցությունն ապահովելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 10:12
Экс-министр обороны Давид Тоноян поддержал бы жителей Тавуша, протестующих против делимитации границы. Об этом он заявил в интервью изданию 168.am бывший министр обороны Армении Давид Тоноян, находящийся под арестом. Экс-министр ответил на вопросы через своих адвокатов.
-
2024-05-07 10:08
Армянское издание «Иравунк» опубликовало интервью с экспертом по вопросам энергетической безопасности Арменом Манвеляном, озаглавленное: «Передача (Арменией – ред.) территорий Азербайджану является преступной акцией, что повлечёт за собой также энергетические и логистические угрозы».
-
2024-05-07 10:02
Премьер-министр Никол Пашинян весьма недоволен своей «пиар-командой», точнее, уровнем и результатами антипропаганды против Армянской апостольской церкви (ААЦ) и протестного движения, начавшегося в эти дни, пишет сегодня, 7 мая, газета «Паст» («Факт»).
-
2024-05-07 09:44
Дорога из Грузии в Россию через МАПП "Верхний Ларс" (грузино-российская граница) закрылась для большегрузов. Об этом сообщает департамент автомобильных дорог министерства регионального развития и инфраструктуры Грузии, передает Sputnik Армения.