«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Արման Պետրոսյանին և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։ Ա յս մասին հայտարարություն է տարածել «Մարտական Եղբայրություն»-ը:
«Ապրիլի 21֊ին, Բագրատաշեն տանող ճանապարհի փակման ակցիայի ժամանակ, ԵԿՄ անդամների սադրանքի հետևանքով ձերբակալվել է Մարտական Եղբայրության 7 անդամ՝ Մասիս Շիրոյան, Արամայիս Աղաբեկյան, Գոռ Ասատրյան, Արման Պետրոսյան, Հենրիկ Մկրտչյան, Հովսեփ Ղազարյան, Հրանտ Տեր-Աբրահամյան։
Այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Արման Պետրոսյանին և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։
Դեպքերի ամբողջական տեսանյութում երևում է ԵԿՄ անդամի հետ Մարտական Եղբայրության հանդարտեցնող զրույցը, ԵԿՄ անդամի կողմից մեքենան մարդկանց վրա քշելու հրահանգը, հրահանգը կատարող վարորդը, ժողովրդի կողմից մեքենան հետ հրելը, մարդկանց վրա երկու ոտքով ցատկող՝ մինչ օրս ինքնությունը չբացահայտված անձը, և միջադեպի ողջ ընթացքում Ոստիկանության հանցավոր անգործությունն ու ակնհայտ հովանավորչությունը սադրիչների հանդեպ։
Հիշեցնում ենք, որ վերոնշյալ սադրիչներն ու խուլիգանները շարունակում են մնալ ազատության մեջ, իսկ Արման Պետրոսյանը (ծնվ. 1992 թ.) կալանավորվում է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 13:32
Народ скажет свое слово. Об этом заявил предстоятель Тавушской епархии ААЦ архиепископ Баграт Галстанян в беседе с журналистами, передает News.am.
-
2024-05-07 13:20
Торжественная церемония инаугурации президента России Владимира Путина началась в Кремле, передает Panorama.am.
-
2024-05-07 13:17
Народное шествие в Ереван – против отуречивания Армении. Об этом в беседе с журналистами заявил участвующий в шествии депутат Гарник Даниелян, передает News.am.
-
2024-05-07 12:42
"Посол США в Азербайджане Марк Либби посетил оккупированный Арцах со своей женой и опубликовал улыбающуюся и счастливую фотографию из города Шуши, лишенного армян, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук Армен АЙВАЗЯН.