ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո 42 հայ (այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ) անհետ կորել է, նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» տարեկան զեկույցում։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) քննել է Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով անհայտ կորածների դեպքերը և աշխատել կառավարության հետ՝ անհայտ կորածների համահավաք ցանկը կազմելու համար։ ԿԽՄԿ-ի տվյալներով, 1990-ականներից ի վեր հակամարտության պատճառով 4931 հայ և ադրբեջանցի է անհետ կորել, որոնցից 761-ը հայ։ Կառավարության տվյալներով, տարեվերջին 195 մարդ (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) անհայտ կորած է համարվել 2020 թվականի աշնան մարտական գործողությունների հետևանքով, ևս երկու զինվորական անհետ կորել է 2022 թվականի սեպտեմբերին: Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո 42 հայ (այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ) անհետ կորել է»,- նշվում է զեկույցում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 13:32
Народ скажет свое слово. Об этом заявил предстоятель Тавушской епархии ААЦ архиепископ Баграт Галстанян в беседе с журналистами, передает News.am.
-
2024-05-07 13:20
Торжественная церемония инаугурации президента России Владимира Путина началась в Кремле, передает Panorama.am.
-
2024-05-07 13:17
Народное шествие в Ереван – против отуречивания Армении. Об этом в беседе с журналистами заявил участвующий в шествии депутат Гарник Даниелян, передает News.am.
-
2024-05-07 12:42
"Посол США в Азербайджане Марк Либби посетил оккупированный Арцах со своей женой и опубликовал улыбающуюся и счастливую фотографию из города Шуши, лишенного армян, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук Армен АЙВАЗЯН.