Последние новости

Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները մնում են արդիական. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի փաթեթը շարունակում է արդիական մնալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Գիտեք, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրը մնում է արդիական։ Պաշտոնապես կողմերից ոչ մեկը չի հերքել այդ պայմանավորվածությունները»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ասել, որ Ղարաբաղից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները դադարեցին գոյություն ունենալ։

Ապրիլի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է կայացրել Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի վաղաժամկետ դուրսբերման մասին։ Նա նշել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ