Последние новости

Ռուբեն Վարդանյանը համաձայնել է դադարեցնել հացադուլը

Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Անսալով ընտանիքի խնդրանքին` Վարդանյանը համաձայնել է դադարեցնել հացադուլը։ Այս մասին հայտնում են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Նման որոշում է կայացվել Վարդանյանի և փաստաբանի՝ միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, թափանցիկ ու արդար դատավարություն ապահովելու բազմաթիվ դիմումներից հետո։ Հացադուլ սկսելուց հետո նրան զրկել են ընտանիքի հետ կանոնավոր հեռախոսազանգ ունենալու հնարավորությունից:

Ադրբեջանական բանտում գտնվող բարերարն այսօր խոսել է կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Սա երկրորդ հեռախոսազրույցն է եղել ընտանիքի հետ:

«Ընտանիքը վերջապես հնարավորություն է ունեցել խնդրել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը»,– ասված է հաղորդագրությունում։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ