Բերքաբերի սահմանին ականզերծում արած սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան. Ոսկան Սարգսյան
Բերքաբերի սահմանին ականզերծում արած սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է։ Նրան, հետագա բուժման համար, Իջևանի ԲԿ-ից տեղափոխել են Երևան»,- հայտնել է Սարգսյանը։
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղեկացրել էր, որ Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Գ.Մարդանյանը (ծնվ. 1980թ.)։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Կիրանցում հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Տավուշում ականազերծման ընթացքում տեղի է ունեցել ականի պայթյուն, ինչի հետեւանքով զինծառայող է վիրավորվել։
Գառնիկ Դանիելյանի հայտարարության առնչությամբ պարզաբանում էինք խնդրել Պաշտպանության նախարարությունից, որտեղից ի պատասխան NEWS.am-ի հարցմանը փոխանցել էին․ «Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-08 14:26
Член группы «Альтернативные проекты» Ваге Ованнисян пишет:
-
2024-05-08 13:46
Интеграция стран в Евразийский экономический союз (ЕАЭС) обеспечивает опережающее развитие стран-участниц, и ее продолжение - в их интересах. Так пресс-секретарь президента РФ дмитрий Песков ответил на вопрос журналиста о том, видят ли в Кремле риски приостановки Армении участия в ЕАЭС.
-
2024-05-08 13:44
Встреча президента РФ Владимира Путина с премьером Армении Николом Пашиняном состоится вечером в среду по завершении мероприятий в рамках саммита ЕАЭС, сообщил пресс-секретарь российского лидера Дмитрий Песков. Его слова приводит Интерфакс.
-
2024-05-08 13:43
Третий президент Армении Серж Саргсян воздал дань уважения памяти героев, павших за свободу и независимость Родины