Последние новости

Ընդդիմադիր․ Թաթոյանին ՀՀԿ-ի հետ կապելը ձեռնտու է միայն իշխանություններին

Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին ՀՀԿ-ի հետ կապելը ձեռնտու է միայն իշխանություններին: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։

Նա նշել է, որ նույն կերպ իշխանությունները փորձում են Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կապել տարբեր ուժերի կամ Ռուսաստանի հետ։

Աբրահամյանի համոզմամբ՝ իշխանությունները քարոզչության միջոցով ձգտում են Թաթոյանին տեղավորել «ներկաներ և նախկիններ» երկընտրանքի մեջ։

«Մինչդեռ այն ուժերի և անհատների գործունեությունը, որոնք սեփական ռեսուրսներով ընդունակ են նպաստել ստեղծված իրավիճակից դուրս գալուն, միայն ողջունելի է»,- ընդգծել է Աբրահամյանը։

Նա նկատել է, որ 5-6 տարվա մեջ մարդիկ հոգնել են կորուստներից, սրան զուգահեռ իշխանություններն անընդհատ իրենց ասածներին կամ փաստաթղթերում ներկայացրածի հակառակն են անում։

Ըստ ընդդիմադիր գործչի՝ պայքարի ներկա փուլն առանձնանում է նրանով, որ այն ընթանում է Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ.

 «Հաշվի առնելով կուտակված դժգոհությունը՝ մարդիկ այս առաջնորդությունը դիտարկում են որպես ելք ստեղծված իրավիճակից։ Շատ չեզոք մտածողություն ունեցող քաղաքացիներ և կառավարության կողմնակիցներ նույնպես պաշտպանում են նրա առաջ քաշած գաղափարները: Միաժամանակ իշխանություններն աշխատում են շարժումը վարկաբեկելու, ինչպես նաև Հայ եկեղեցու դեմ, ինչպես դա անում են դեռևս 2018 թվականից։

Ի հեճուկս այդ ուժգին քարոզչությանը, այս մեթոդներն այնքան էլ արդյունավետ չեն՝ նկատի ունենալով Բագրատ Գալստանյանի դերը։Տվյալ դեպքում եկեղեցին որոշել է չսպասել պետության կորստին, որ հետո ձեռնամուխ լինի անցնելու դարերի ընթացքում իր ավանդական դերին՝ պետության գործառույթների կատարմանը, այլ փորձում է կանխել պետության փլուզումը»,- եզրակացրել է պատգամավորը։

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն արդեն երրորդ օրն է՝ երթ են անցկացնում, որը սկսվել է Կիրանցից։ Նրանք մտադիր են մինչև մայիսի 9-ի կեսօր հասնել Երևանի Հանրապետության հրապարակ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ