Последние новости

Տիգրան Աբրահամյան․ Իմպիչմենտի համար կպահանջվի ՔՊ-ից որոշակի պատգամավորների ներկայություն

Խորհրդարանի ընդդիմադիր ուժերն իրենց պատրաստակամությունն են հայտնել սպասարկելու այն օրակարգը, որը կապված է վարչապետի անվստահության գործընթաց սկսելու հետ: Այս փուլում քննարկումն այդքանով սահմանափակվել է: Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Որոշակի ընթացակարգային հարցեր կան կոնկրետ գործընթացի հետ կապված, որոնց մի մասը մեզանով չեն պայմանավորված»,- նշեց նդդիմադիր պատգամավորը` պատասխանելով հարցին, թե սկսվել է արդյոք իմպիչմենտի գործընթացի համար անհրաժեշտ ստորագահավաքը : Նրա խոսքով` ամբողջական գործընթացն ավարտին հասցնելու համար, բնականաբար, անհրաժեշտություն է առաջանալու ապահովել Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից որոշակի պատգամավորների ներկայություն:

ՈՒմ եք տեսնում վարչապետի թեկնածու հարցին Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե այդ հարցի հետ կապված մեկնաբանություն ես պետք է անեմ: Նախաձեռնությունն ունի իր օրակարգը, և, անկախ նրանից, որ որոշակի հարցերի հետ կապված մեր հետ է քննարկում իրականացնում, բայց այս պահին դրա մասին մենք չէ որ պետք է խոսենք»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ