Բացվեց պանրի գործարանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ գործարանում արտադրվելու են կապույտ և սպիտակ բորբոսով պանիրներ: «Նախագծի իրագործման համար ներդրվել է ավելի քան 15 միլիոն դոլար: Ստեղծվել են ավելի քան 120 մշտական աշխատատեղեր: Տարբեր մարզերից ընկերությունը տարեկան մթերելու է ավելի քան 20 միլիոն լիտր կաթ, որի համար սահմանվել է շուկայականից բարձր, կայուն գին: Կաթի որակի բարձր չափանիշների պահպանման համար մեզ հետ աշխատող ֆերմերներին տրամադրվելու են կթի սարքավորումներ և սառնարաններ, ինչը նոր մակարդակի է բարձրացնելու կաթնարտադրությունը Հայաստանում»,-ասաց նա:
Բաղդասարյանի խոսքով՝ կապույտ և սպիտակ բորբոսով պանրի տեսակներ արտադրելը չափազանց բարդ տեխնոլոգիա և գիտելիքներ է պահանջում: «Մենք նպատակ ենք դրել Հայաստանը դարձնել գյուղատնտեսական տեխնոլոգիաներ արտահանող երկիր»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում «Սպայկա» ընկերությունը պարտատոմսեր է թողարկելու հնարավորություն տալով ընկերության ուժին հավատացողներին մաս կազմել գործընթացին:
Բորբոսով պանրի գործարանը գործելու է Նորագավթում: Ձեռնարկությունը հագեցած է գերմանական և հոլանդական նորագույն տեխնոլոգիաներով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-05-07 17:05
Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։