ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՑԵԼ Է SWIFT GPI ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Ամերիաբանկն առաջինը Հայաստանում SWIFT միջազգային կազմակերպության կողմից ճանաչվել է SWIFT global payment innovation (gpi) հարթակի լիիրավ անդամ, որը հնարավորություն է տալիս իրականացնել միջազգային փոխանցումներ` որակական նոր հատկանիշներով, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
SWIFT gpi համակարգի շնորհիվ Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան հետևել մուտքային ու ելքային փոխանցումների ընթացքին, ինչպես նաև ստանալ հստակ տեղեկություն վերջնական շահառուի հաշվին գումարի մուտքագրման օրվա և չափի վերաբերյալ` առանց հավելյալ հարցումներ կատարելու:
SWIFT gpi համակարգը ներառում է նաև միջազգային փոխանցումների ընթացքի վերահսկման այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են միջանկյալ/թղթակից բանկերի կողմից փոխանցման կասեցումը և փոխանցման մերժումն ու հետ ուղարկումը:
Բանկի հաճախորդները փոխանցման ընթացքի մասին կկարողանան ամբողջական և մանրամասն տեղեկություններ ստանալ 24/7 ռեժիմով՝ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն, կամ աշխատանքային ժամերին այցելելով Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ:
«Ուրախ ենք SWIFT gpi համակարգն առաջինը Հայաստանում ներդնելու և մեր հաճախորդներին աննախադեպ ծառայութուններ մատուցելու համար: Ամերիաբանկը ոչ միայն ստեղծել է հարթակ իր կորպորատիվ և մանրածախ հաճախորդների համար, այլ նաև կարող է ստանձնել միջնորդի դեր տարածաշրջանի մակարդակով: Ունենալով միջազգային փոխանցումների լայն աշխարհագրություն` SWIFT gpi-ն այսուհետ հնարավորություն կտա մեզ և մեր հաճախորդներին իրական ժամանակահատվածում հետևել կատարված փոխանցումեներին: Մենք բարձր ենք գնահատում SWIFT gpi-ի կարևորությունը: Այն հնարավորություն է տալիս նվազեցնել վճարումների հետ կապված հարցումները, օպտիմալացնել դրանց ուսումնասիրության գործընթացը, հետևել սպասվող մուտքային փոխանցումների ընթացքին և բարելավել բանկի իրացվելիության կառավարումը: Կարծում եմ, որ նոր մշակվող SWIFT gpi պրոդուկտներն (gCASE Resolution, Payment Pre-Validation) էլ ավելի արդյունավետ կլինեն և կնպաստեն Բանկի սպասարկման որակի կատարելագործմանը», - նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
«Ուրախ ենք, որ Ամերիաբանկն արդեն միացել է gpi ցանցին: Տպավորված ենք, որ անդամագրման գործընթացը շատ արագ և արդյունավետ կազմակերպվեց` ընդամենը 4 ամսում: Սա իր հերթին վկայում է այն մասին, որ gpi ցանցի ներդնումը կարելի է արագ կազմակերպել: Այն հավասարապես արդյունավետ է ցանկացած չափ և ռեսուրս ունեցող բանկի համար: Ես խրախուսում եմ Հայաստանի և տարածաշրջանի մյուս բանկերին նույնպես միանալ մեր ցանցին: Որքան շատ բանկեր անդամակցեն gpi ցանցին, այն կդառնա այնքան ավելի ուժեղ և շահավետ»,- նշել է ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մեթյու դե Հերինգը:
Հավելենք, որ gpi ցանցին արագ և արդյունավետ անդամագրման գործընթացում իր մեծ լուման ունեցավ Ամերիաբանկի գործընկեր «Հայկական ծրագրեր» ընկերությունը:
Նշենք, որ 2018թ. գործարկված SWIFT gpi համակարգին ամբողջ աշխարհում արդեն իսկ միացել է 460-ից ավել բանկ՝ այդ թվում Citibank-ը, Commerzbank-ը, Deutche Bank-ը, Wells Fargo-ն և այլն: Համակարգով մեկ օրում իրականացվում են շուրջ 300 մլրդ ԱՄՆ դոլարի չափով փոխանցումներ ամբողջ աշխարհում:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-05 10:11
В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.
-
2024-05-03 16:23
Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.
-
2024-05-01 10:36
Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.
-
2024-04-30 14:36
В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2024-04-08 16:56
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն վաճառվեց, կառուցվածքում փոփոխություններ են արվել։ Տեղեկությունը հայտնում է բանկի պաշտոնական կայքը։ «Բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և «Ամերիաբանկի» բաժնետերերի կառուցվածքի համապատասխան փոփոխությունները գրանցվել են»,- ասված է հաղորդագրությունում։
-
2024-03-29 15:14
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով:
-
2024-03-21 17:33
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ։ Զգալի աճել է նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թվաքանակը՝ վերջին 3 տարում ավելանալով գրեթե 3 անգամ:
-
2024-03-11 14:49
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։