Последние новости

«ԱՌԱՆՑ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԿԱԴՐԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿՏԱՊԱԼՎԵՆ»,-

«ԳԱ»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան ԱՐԱՄՅԱՆԸ

-Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեիք կառավարության գրեթե մեկամյա գործունեությունը։

-Առաջինը, ինչի վրա կցանկանայի հրավիրել կառավարության անդամների ուշադրությունը, մակրոտնտեսական քաղաքականությունն է և պարզաբանողական հաղորդակցումը իրականացվող տնտեսական քաղաքականության, դրա նպատակների և տեսլականի մասին։ 2018 թվականը մենք ավարտեցինք 5,2% տնտեսական աճով՝ 1,8% կազմած 12-ամսյա գնաճի պայմաններում (միջին գնաճը՝ 2,5%)։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում էր, թե դա շատ լավ է, այսինքն սպառողների համար ապահովված է բարեհարմար ինֆլյացիոն միջավայր։ Ըստ որում հասկանալի է, որ չլինելով տնտեսագետ, կառավարության ղեկավարը կողմնորոշվում է նրանով, ինչ իրեն հուշել է տնտեսական թիմը։Բայց այդ թիմից ոչ ոք, ըստ երևույթին, չի ասում նրան, որ դրա մեջ մեծ վտանգ է թաքնված, ուստի պետք է առանձնակի ուշադրություն հատկացնել պահանջարկի քաղաքականությանը։

Այո, սպառողի տեսակետից ընդամենը 1,8% ինֆլյացիան լավ է. ավելին, զրոյական գնաճն ու նույնիսկ գնանկումը հրաշալի են։ Բայց իրականում դա լավ է միայն կարճաժամկետ տեսանկյունից. այլապես ինչո՞ւ է Կենտրոնական բանկը ձգտում հասցնել ինֆլյացիան 4% գումարած-հանած 1,5% նպատակային ցուցանիշի, այլ ոչ թե, ենթադրենք, հենց նույն զրոյի կամ առհասարակ մինուսի, այսինքն գնանկման։ Այդ դեպքում ինչի՞ համար են 4%-անոց գնաճի հասնելու ՀՀ ԿԲ-ի ջանքերը։ Հենց նրա համար, որ 4% գումարած-հանած 1,5% նպատակային ցուցանիշը գնաճի այն մակարդակն է, որը, ասենք այսպես, չի «տուգանում» տնտեսական աճը, չի դանդաղեցնում այն։

Տնտեսությունը օրգանիզմ է, նույնպիսի, ինչպիսին մարդունը, և ճիշտ այնպես, ինչպես որ մեզ համար է 36,6 ջերմաստիճանը համարվում նորմալ, այնպես էլ տնտեսության համար առողջ վիճակի չափորոշիչներն են գնային երեք պարամետրերը, որոնցից կարևորագույնը ինֆլյացիան է։ Իսկ դրանից բացի՝ նաև տոկոսադրույքն ու փոխարժեքը։ Եվ եթե ինֆլյացիան գերազանցում է վերոնշյալ 4% գումարած 1,5%-ը, ապա դա նույնն է, ինչ մարդու համար 38-39 աստիճան ջերմությունը, այսինքն վտանգ է առաջանում, տեղի է ունենում ինչ-որ սխալ բան։ Բայց վտանգավոր է նաև, երբ ինֆլյացիան նպատակային ցուցանիշից ավելի ցածր է իջնում, այսինքն, շարունակելով պատկերավոր շարքը, մարդու մարմնի ջերմաստիճանը նվազում է մինչև 35 աստիճան, և տեղի է ունենում օրգանիզմի փայտացում։

Եվ դա, նկատեք, այն պարագայում, երբ անցած տարի գյուղատնտեսությունը արձանագրել է անկում 8,5%ի չափով, իսկ քանի որ այդ ոլորտը մրցակցային է, ապա ծավալների նվազումից անմիջապես հետո տեղի է ունենում գնային արձագանք, գյուղատնտեսական արտադրանքի գնաճ։ Գյուղմթերք արտադրողների գների ինդեքսն աճել է 13%-ով, այսինքն մնացած բոլոր ապրանքների գների հետ մենք ունենք լուրջ խնդիր, ինչ-որ բան այն չէ տնտեսության համախառն պահանջարկի վրա ազդող քաղաքականության մեջ։ Խոսքը հարկային-բյուջետային և դրամավարկային քաղաքականության մասին է։

ՀՀ ԿԲ-ի գործողությունները, կարծում եմ, ճիշտ էին՝ վերաֆինանսավորման դրույքը տևականորեն պահպանելու իմաստով, սակայն սույն թվականի հունվարին Կենտրոնական բանկն այնուամենայնիվ ստիպված եղավ իջեցնել դրույքը 0,25 տոկոսանիշով, որպեսզի չեզոքացնի դեֆլյացիոն ռիսկերը, այսինքն այնտեղ տեսան այդ վտանգը։ Բայց ս.թ. հունվար-փետրվարին մենք շարունակում ենք շարժվել մոտ 2% կազմող 12-ամսյա գնաճով, մինչդեռ նախորդ տարվա առաջին երկու ամիսներին մենք ունեինք 3%-ը գերազանցող գնաճ։ Եվ սա առաջին ահազանգն է այն փաստի, որ ինֆլյացիոն միջավայրը ծայրաստիճան ցածր է, և կառավարությունը պետք է ամենալուրջ ուշադրություն հատկացնի պահանջարկի քաղաքականությանը։ Այլապես կդանդաղի, «կտուգանվի» տնտեսական աճը։ Սա՝ առաջինը։

Երկրորդ. տնտեսական քաղաքականության մեջ կարևոր է տեսլական ունենալ տարբեր բնագավառների վերաբերյալ, որպեսզի պարզորոշ լինի, թե ինչ տեսք կստանա այս կամ այն բնագավառը 2-3 կամ 5 տարի անց։ Այսինքն տնտեսական քաղաքականության մեջ կարևոր է դնել վերջնական նշաձող, նշանակետ, նկարագրել քայլերի հերթականությունը, այսինքն կազմել ճանապարհային քարտեզ և հստակ առաջ շարժվել։ Եվ այստեղ նույնպես մենք ունենք լուրջ խնդիր. մասնավորապես՝ կապված հաղորդակցության միջոցների հետ, որոնք պարզաբանում են հասարակությանը, թե ինչպիսին կցանկանա տեսնել կառավարությունը այս կամ այն բնագավառը։ Այստեղ գործընթացը փոքր-ինչ կաղում է, խոսվում է բացառապես ընդհանուր բաների մասին, գլոբալ գաղափարախոսության, առանց ճշգրտող, բայց անհրաժեշտ կոնկրետության։ Տնտեսագետները պետք է միշտ նկատի առնեն և տեսնեն երկու կարևորագույն հանգամանք. մակրոտնտեսական կայունությունը, այսինքն ընդհանուր միջավայրը (գները, արժույթի փոխարժեքը, վճարունակությունը և այլն), որում մենք բոլորս աշխատում ենք, և միկրոտնտեսական քաղաքականությունը։ Վերջինս նույնպես զգալի չափով կաղում է, ինչը բացատրվում է, բացի ամենայնից, նաև կադրային քաղաքականությամբ։

-Չնայած կոռուպցիայի ճնշմանը և բիզնես-դաշտում խաղի համահավասար կանոնների ստեղծմանը, օտարերկրյա ներդրումները չեն շտապում Հայաստան…

-Ներդրողները կարող են շատ բան խոստանալ, բայց հետագայում ձեռնպահ մնալ կոնկրետ գործողություններից։ Առաջին հերթին ի՞նչ են ուզում ներդրողները։ Նախ՝ պատկերացում ունենալ տնտեսական քաղաքականության ընդհանուր ուղղության մասին, երկրորդ՝ վստահություն ունենալ տնտեսական քաղաքականության նկատմամբ, այսինքն նրանց պետք է տեսանելի լինի, որ սկզբում կառավարությունը պատկերացնում է իր քայլերն ու գործողությունները, իսկ հետո հստակ շարժվում դեպի նախորոշված նպատակ-նշանակետեր։

Բերեմ մի օրինակ. երբ 2016 թվականին մենք օրակարգ մտցրեցինք հարկային-բյուջետային կանոնների վերաիմաստավորումը, ես տարբեր հարթակներում միջազգային ֆինանսական շուկաների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ներկայացնում էի նրանց մեր գաղափարախոսությունը, այսինքն՝ այն, ինչ ցանկանում ենք անել հարկային-բյուջետային կանոնների փոփոխման առումով, քանի որ նախկին կանոնները չափազանց կոշտ էին և չէին նպաստում տնտեսական աճին։ Այդ կանոնները, անկախ այն բանից, թե ով է ֆինանսների նախարարը, պետք է անփոփոխ լինեն, ապահովելով կայուն տնտեսական աճ, և այդ տեսանկյունից աշխատակազմը պետք է մշտապես հաշվետու լինի։ Տալով առաջին ազդանշանը, թե ինչ է ցանկանում անել կառավարությունը, այնուհետ տարբեր հանդիպումների ժամանակ ես մշտապես կենտրոնացնում էի ուշադրությունը քայլերի հաջորդականության վրա, պարզաբանելով մեր յուրաքանչյուր քայլը։

Այդ ամենը ներկայացվում էր քաղաքական ուժերին, պրոֆեսիոնալ հանրությանը, միջազգային դոնորներին։ Քայլ առ քայլ, ընդ որում ցուցադրելով այդօրինակ յուրաքանչյուր քայլի արդյունքները։ Հենց դա էլ վստահություն էր ստեղծում։ Ի դեպ, դրա շնորհիվ է, որ և՛ Fitch-ը, և՛ Moody's-ը դեռ այն ժամանակ, երբ բարեփոխումները մեկնարկային փուլում էին, իրենց վարկանիշներում արդեն փոխել էին Հայաստանի «հեռանկարը», իրենց հաշվետվություններում արձանագրելով բարելավում, այն մասին, որ հարկային-բյուջետային ոլորտում տեղի են ունենում խորքային բարեփոխումներ։ Իսկ որտեղի՞ց նրանց մեջ առաջացավ այդ վստահությունը։ Նրանից, որ մենք իրենց ասում էինք, թե որտեղ ենք լինելու 3 կամ 5 տարի անց, իսկ երբ խորհրդարանը հաստատեց հարկային-բյուջետային ոլորտում օրենսդրության փաթեթը, ապա վարկանիշային ընկերություններին և ներդրողներին նույնպես ցույց տվեցինք դա՝ որպես աշխատակազմի մտադրությունների և գործողությունների փաստացի վկայություն։ Եվ հենց դա է պահանջում տնտեսական քաղաքականությունը։

Հենց դա են ցանկանում և՛ ներդրողները, որոնք կգան այստեղ գործարաններ կառուցելու, և՛ կապիտալի շուկայի մասնակիցները։ Նրանք ուզում են տեսնել տնտեսական քաղաքականության հստակ հայեցակարգ, որպեսզի կառավարության բոլոր անդամները խոսեն նույն լեզվով, նախանշեն նույն ուղղությունները։ Սա անչափ կարևոր է, քանի որ տնտեսական քաղաքականությունը պահանջում է թիմային աշխատանք, ընդհանուր ընկալում և մոտեցումներ։ Որքան էլ պրոֆեսիոնալ ու ազնիվ լինի, ասենք, տնտեսական զարգացման և ներդրումների ներկայիս նախարարը, որին ես լավ ճանաչում եմ, միայն ինքը քիչ է. տնտեսական մասնահատվածում պետք է լինի համախոհների թիմ։

-Եվ հիմա ո՛չ ծրագրում, ո՛չ էլ պետբյուջեում ոչ մի նման բան չի՞ նշմարվում։

-2019-ի պետբյուջեն նախագծվել է մեր նախանշած բյուջետային կանոններով. մեր կողմից դեռևս 2017 թվականին հաստատված այդ ուղղությունները, ինչպես մի քանի անգամ շեշտել է ֆինանսների ներկայիս նախարար Ատոմ Ջանջուղազյանը, լինելով անսխալ, մնացել են անփոփոխ։ Բայց դա խաղի լոկ մի մասն է, և միայն դա բավարար չէ. անհրաժեշտ է մշտապես պարզաբանել խաղի նոր կանոնները հասարակայնությանը։ Օրինակ, հասարակությունը սպասում էր ծախսերի զգալի աճի, բայց ինչո՞ւ դա տեղի չունեցավ, կամ ինչո՞ւ կառավարությունը չի նախատեսում պետբյուջեի եկամտային մասի էական, թռիչքաձև աճ և այլն։ Առաջացող հարցերը շատ են, իսկ պատասխանը մեկն է. որովհետև բյուջեի հիմքում ընկած են որոշակի կանոններ։

Եվ երկրորդ. երբ դու հասարակության դատին ես հանձնում ինչ-ինչ փաստաթղթեր, ծրագրեր և ռազմավորություններ, դրանք պետք է որոշակի չափով հաշվարկելի լինեն։ Եթե նպատակներին հասնելու գործիքները մնում են անորոշ, ապա անհրաժեշտ է գոնե բարձրաձայնել դրանք, վարել բացատրական աշխատանք, մշտապես խոսել այդ մասին։ Այսպես, հանրությանը ներկայացվեց աշխատակազմի ծրագիրը, որը, եթե էությամբ և ուղղություններով առանձնապես չի տարբերվում մեր կառավարության ծրագրից, ապա տարբերվում է պատկերացումների նկատմամբ մոտեցմամբ, ընդ որում այդտեղ կան նաև բավական հավակնոտ բաներ, սակայն տնտեսվարող սուբյեկտը ցանկանում է տեսնել, թե ինչպես է դա ձեռք բերվելու, իրագործվելու։

Կարևորը ոչ թե այն է, թե ինչ ձևաչափով է գրված ծրագիրը (աշխարհում չկա այդպիսի ծրագրերի ընդունված նմուշ), այլ վերահսկողությունը դրա իրականացման նկատմամբ։ Հասարակությունը պետք է ունենա ծրագրի կենսագործման հաշվարկելիության ըմբռնելի ինդիկատորներ, այլ ոչ թե «ինչ-որ բան էականորեն կաճի», «կունենանք զգալի առաջընթաց» կամ «թռիչքաձև աճ» կարգի ընդհանուր ձևակերպումներ և այլն։ Տնտեսվարող սուբյեկտին՝ որպես գործնական, պրագմատիկ մարդու, դա ոչինչ չի ասում, եթե նա չունենա թվեր, այս կամ այն նպատակների իրականացման քայլերի հաջորդականության նկարագրություն։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, ես չեմ ասում, թե բոլոր այդ թվերն ու նպատակների իրականացման գործողությունների ծրագրերը պետք է տեղ գտնեն կառավարության ծրագրում, բայց պետք է ստեղծվեն նաև այլ փաստաթղթեր, որտեղ կառավարությունն ավելի կոնկրետ կնշի, թե ինչպես է հասնելու իր նպատակներին և ինչ ռեսուրսներ են ներդրվելու։ Բացի այդ, հարկավոր են բարձրորակ մասնագետներ՝ «չեմպիոններ» պետկառավարման համակարգում, որոնք իրապես կկենսագործեն կառավարության նոր գաղափարները։

Այո, տնտեսական աճի բարձր տեմպը Հայաստանում հնարավոր է։ Ինչո՞ւ ոչ։ Ընդ որում Ն.Փաշինյանի որոշ գաղափարներ անվիճելի են. իհարկե, եթե մենք ցանկանում ենք գլոբալ մրցունակության հասնել աշխարհում, անհրաժեշտ է գործի դնել ուղեղը, ինտելեկտը, հասնել արտադրողականության աճի։ Ո՞վ կարող է վիճարկել սա։ Կամ՝ երբ վարչապետն ասում է ժողովրդին, որ նա պետք է ձևափոխի իր գիտակցությունը, մտածողությունը։ Ճիշտ է ասում, չէ՞ որ մեզանում կան այնպիսի փտած կարծրատիպեր, ինչպիսին, օրինակ, գնահատականների համար վճարելն է, ըստ էության… չստացած գիտելիքների դիմաց։ Ինչպես նկատեց մի առիթով ԱՄՆ-ից եկած իմ դասախոսը, նշանակում է՝ մեզ հետ ինչ-որ բան այն չէ։ Եվ այդպիսի արատավոր երևույթները մեր կյանքում քիչ չեն, բայց ողջ խնդիրն այն է, թե ինչպես դրանք հաղթահարել։ Ահա թե որ հացին չի պատասխանում կառավարությունը։

Ես ձեզ վստահեցնում եմ, որ ժողովուրդն ինքնաբերաբար չի փոխվի։ Չի փոխվի, քանի դեռ կառավարությունում չեն հայտնվել օրինակելի անձինք, իսկական բարեփոխիչներ։ Ժողովրդին ասում են՝ «փոխեք ձեր մտածողությունը», իսկ կառավարական բարձր պաշտոններում նշանակում են այնպիսի մարդկանց, որոնց կենսագրությունը կես էջ անգամ չի կազմում։ Անհնար է, որ մարդիկ փորձեն նմանվել այդպիսի, թույլ տվեք ասել, «առաջնորդներին», որոնց բարձրագույն նվաճումը 35 տարեկանում եղել է, օրինակ, գլխավոր մասնագետի պաշտոնը։ Ոմանք, ճիշտ է, լավ կրթություն ունեն, բայց նրանք անփորձ են և, հավատացեք, պատասխանատու պաշտոններում այդպիսի աստիճանավորները վախ կապրեն, ինչի հետևանքն են նրանց պահպանողականությունը, ճիշտ որոշումներ ընդունելու անկարողությունը։

Թող ոչ ոք քաղաքական ենթատեքստ չտա իմ խոսքերին, բայց այստեղ իսկապես կա խնդիր, մտածելու բան կա։ Կրկնում եմ. Հայաստանում հնարավոր է տնտեսական հրաշք, բայց դրա համար պետկառավարման համակարգում պետք է լինեն «չեմպիոններ»՝ փորձառու պրոֆեսիոնալներ, որոնք զինված են պրակտիկայով ամրապնդված ժամանակակից գիտելիքներով։ Ճիշտ այնպես, ինչպես գրոհի գնացող բանակը պետք է ունենա առաջատար, առաջնորդ, հրամանատար ու զորավար, որն անձնական օրինակով վարակում և մարտի է մղում զինվորներին։ Եվ եթե այս լրջագույն հարցերը անուշադրության մատնվեն, ապա, հավատացեք, բարեփոխումները կտապալվեն։

(Շարունակելի)

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ГОСПРОГРАММЫ УМИРАЮТ, ЕДВА РОДИВШИСЬ
      2024-04-25 10:36

      Правительство наконец узрело дыру, через которую утекают средства госбюджета 6 лет правления Пашиняна показали неспособность правительства вырабатывать внятные и эффективные программы государственной поддержки, которые по истечении некоторого времени демонстрируют нулевой либо ничтожный результат и нуждаются в серьезной доработке или даже аннулировании. Однако к тому моменту блуждающее по пути "проб и ошибок" правительство уже успевает пустить на ветер колоссальные средства госбюджета…

    • БЕЗ УДОБНОЙ ЛОГИСТИКИ, МОЩНОГО АТОМА И ПРОИЗВОДСТВА
      2024-04-24 12:39

      Тюркский тандем пытается лишить Армению экономических перспектив          Пока наши глупые пацифисты кромсают страну, тюркский тандем усиленно работает вдолгую, стараясь лишить Армению также всяческих перспектив экономического развития в будущем, превратив ее в лучшем случае в малозначимую территорию без каких-либо серьезных производств. Эту политику Азербайджан проводит давно - еще когда Арцах был наш. К примеру, стоило в свое время властям Армении взяться за работы по восстановлению Ванадзорского химкомплекса и выпуску карбамида и удобрений, как тут же в пригороде Баку построили крупное аналогичное производство с тем, чтобы блокировать, пусть и демпинговыми ценами, экспорт армянской продукции. Ничего в этом плане не изменилось и сегодня…

    • ДЕРЖИ (ВТОРОЙ) КАРМАН ШИРЕ
      2024-04-23 10:56

      Добросовестность граждан и правительства должна быть взаимной С начала года по сей день в балансе бюджета зарегистрирован профицит в 3,8 млрд драмов из-за перевыполнения бюджета в январе, - говорится в обзоре Всемирного банка Armenia Monthly Economic Update - April 2024. Однако, как отмечается в исследовании, "в феврале 2024 года зафиксирован дефицит бюджета в 64,9 млрд драмов". Эти сведения подоспели аккурат ко Дню налогоплательщика, который в Армении отмечается уже третий год подряд…

    • НАЛОГОВИК, В ОТЛИЧИЕ ОТ ПОЧТАЛЬОНА, НЕ СТУЧИТСЯ ДВАЖДЫ
      2024-04-22 10:54

      Трудовые мигранты несут потери в ожидании, когда власти соизволят вернуть их деньги Эта история началась 2,5 месяца назад, когда "ГА" обнародовал статью "Выходи строиться. Почему с гастарбайтеров тянут деньги в госбюджет Армении" (02.02.2024 г.) о том, как тысячи наших трудовых мигрантов стали получать от Комитета госдоходов РА уведомления о налоговых задолженностях за полученные еще в 2022 году за рубежом доходы. Граждане Армении выплатили в пору работы в той же России положенные там налоги - в частности, НДФЛ (налог на доходы физических лиц, аналогичный армянскому подоходному налогу) в размере 13%, но правительство Пашиняна потребовало от них выплатить также разницу между российским и армянским налогами (в 2022 году ставка подоходного налога в Армении равнялась 21%), то есть 8% от полученного вне Армении дохода…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
      2022-02-16 19:49

      Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

    • ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
      2021-12-24 08:59

      Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

    • ԱՄԵՐԻԱԲԱՆԿ. 62.5%-ՈՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿ` ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԱԴՐԵԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ
      2021-10-22 17:08

      2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է:

    • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
      2021-05-26 20:23

      Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։