Հայաստանում հայտնաբերվել է ևս մեկ ընձառյուծ
Օրերս Վայոց ձորի մարզում, «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի հետ համատեղ աշխատանքների արդյունքում Բնության համաշխարհային հիմնադրամի տեսախցիկը նկարահանել է հերթական ընձառյուծին։
Այս մասին NEWS.am–ին ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի մամուլի պատասխանատու Հերմինե Հակոբյանը։
Նա նշեց, որ ընձառյուծը, ամենայն հավանականության արու է և այս տարի արդեն երրորդ դեպքն է, որ կարողացել են տեսախցիկները ընձառյուծ ֆիքսել։
«Այս տարի նախ Սյունիքի մարզի Արևիք ազգային պարկում մեր տեսախցիկները ֆիքսեցին ընձառյուծ, այնուհետև Վայոց Ձորի մարզի հարավային շրջանում, օրերս կրկին Վայոց ձորի մարզում»,– ասաց նա։
Հերմինե Հակոբյանը նաև նշեց, որ վերջին շրջանում ավելի հաճախ է դարձել ընձառյուծ նկարահանելու դեպքերը, պատճառը, ըստ նրա, թե ընձառյուծների շարժն է, թե տեսախցիկների թվի ավելացումը:
«Վերջին տվյալներով մեր տարածաշրջանում բնակվում է 10–11 ընձառյուծ, իսկ մեր տեսախցիկների քանակն անցնում է 100–ից. Ամեն տարի տեսախցիկների թիվը ավելացնում ենք։ Յուրաքանչյուր փոքր հատվածի վրա տեսախցիկներ են դրված, մոնիտորինգը ուժեղացված է»,– ասաց նա, նշելով, որ դեռևս խնդիր կա ընձառյուծներին պաշտպանելու և նախատեսվում է ընձառյուծ որսալու համար մեծ տուգանքներ սահմանել։
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նախագիծ է մշակել, որ ընձառյուծի անօրինական որսի համար նախատեսված 3 մլն դրամ տուգանքը կդարձվի 100 մլն: Եթե որսն արվել է հատուկ պահպանվող տարածքում, ապա տուգանքը հնգապատկվում է:
Դեռևս 2002 թվականից սկսած՝ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Armenia) Հայաստանում իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիր։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը:
Կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ընձառյուծի ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 14:00
Гибель президента Ирана и ряда членов делегации ИРИ никак не отразится на армяно-иранских отношениях, если не считать некоторых нюансов. Об этом EADaily заявил политолог Сергей Мелконян.
-
2024-05-20 13:55
Иран официально объявил, что президент страны Эбрахим Раиси погиб в авиакатастрофе. Как будет организован транзит власти, как это скажется на борьбе и за пост духовного лидера, и отношениях с союзниками — в материале РБК.
-
2024-05-20 13:45
Выстроившиеся в несколько кордонов полицейские 20 мая не разрешили предстоятелю Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископу Баграту Галстаняну войти в село Киранц.
-
2024-05-20 13:41
Движение «Тавуш во имя Родины» направило телеграмму соболезнования в связи с гибелью президента Исламской Республики Иран Сейеда Эбрахима Раиси, министра иностранных дел Хосейна Амира Абдоллахяна и других сопровождавших их лиц.