Последние новости

«ԱՐՔՈՒՆԻ» ԿԱԴՐԵՐ

Ըստ երևույթին, մեր կառավարությունը ապաշնորհների հանքավայր է գտել և հաջողությամբ մշակում է դա։ Քչերն են, որ վերջին տարվա ընթացքում քար չեն նետել իշխանությունների կադրային քաղաքականության «բոստանը», և յուրաքանչյուրը յուրովի իրավացի է

Նույնիսկ տնտեսագիտական կրթություն չունեցող բազմաթիվ սովորական մարդկանց պարզ է, որ ինչ-որ բանի աճը, ենթադրենք՝ 105%-ով, դա ընդամենը աճ է 5%-ով, այլ բնավ ոչ առավել քան կրկնակի ավելացում համեմատության հիմքի նկատմամբ։ Իսկ այ փոխվարչապետի աստիճան ունեցող բարձր պաշտոնատար անձին, ինչպես պարզվում է, դա հայտնի չէ, ինչն էլ Տիգրան Ավինյանը մի տեսակ պերճախոս ցուցադրեց հեռուստաալիքներից մեկի եթերում՝ նախընտրական բանավեճի ընթացքում։ Ընդգծենք, որ այդուհանդերձ նա է ղեկավարում «արքունիքում» կադրային հարցերը գործադիր իշխանության կարևորագույն՝ տնտեսական մասնահատվածում։

 Тигран Авинян

Պետք է ասել, որ նույն այդ մասնահատվածում է հայտնվել, օրինակ, Տիգրան Խաչատրյանը, որին գիտակ մարդիկ բնորոշում են որպես լուրջ պրոֆեսիոնալ և պարզապես կարգին մարդ։ Բայց միայն նա քիչ է. տնտեսական քաղաքականությունը պահանջում է թիմային աշխատանք, ուստիև այդ մասնահատվածում պետք է լինի համախոհների թիմ։ Մանավանդ որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն իր բնավորությամբ ամենևին էլ մարտիկ չէ և բանավեճերի դեպքում, ամենայն հավանականությամբ, ձեռնպահ կմնա իր դիրքորոշումը սկզբունքորեն ու մինչև վերջ պաշտպանելուց։

Մի առիթով արդեն վիճակվել է նշել, որ պետական կառավարման համակարգում (անպարկեշտ բառապաշարից խուսափելու համար առհասարակ զերծ կմնանք խորհրդարանի մասին դատելուց) ծայրաստիճան քիչ են պրակտիկայով ամրապնդված ժամանակակից գիտելիքներով զինված փորձառու պրոֆեսիոնալները։ Մինչդեռ կառավարությունում պետք է լինեն օրինակելի կերպարներ, բարեփոխիչներ, որոնք կարող են անձնական օրինակով տանել մարդկանց իրենց հետևից և որոնց պետք է ձգտի հավասարվել բնակչությունը։ Այլապես ժողովուրդը չի փոխվի, որքան էլ նրան կոչ անեն դա անել։

 Тигран Хачатрян

Ինչպե՞ս կարող են կես էջ կենսագրություն ունեցող մարդիկ ընդունել երկրի համար կենսական կարևորության, պատասխանատու որոշումներ, հաշվարկել շատ հեռուն գնացող դրանց բոլոր հետևանքները, ունենալ երկրի զարգացման երկարաժամկետ տեսլական։ Վերջերս խորհրդարանի պատգամավորներից մեկը, որն իր կարճլիկ կյանքում չի ստեղծել ոչ մի աշխատատեղ, հեշտությամբ արտահայտվեց Հայաստանի ցեմենտի արտադրության ոլորտում 400 աշխատատեղերի փակման օգտին, նեղճակատ դատողություններ անելով ազգային արտադրությունըԻրանից ներկրվող ավելի էժան արտադրանքով փոխարինելու շահավետության մասին։ Այսինքն 400 ընտանիքների ճակատագիրն այդպիսի պատգամավորներին ու չինովնիկներին, ինչ է, բոլորովին չի՞ հուզում։ Դե ահա, չդիմացա և այնուամենայնիվ խորհրդարանականների վրայով էլ անցա։

Կառավարությունում, ճիշտ է, իրենց տեղն են գտել նաև լավ կրթությամբ և կես էջից շատ ավելի տպավորիչ աշխատանքային ստաժով մարդիկ։ Օրինակ, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը դիվանագիտական ծառայության պատկառելի ստաժ ունի։ Եվ չնայած նա դիսերտացիա է պաշտպանել ազգային շահի հայեցակարգի թեմայով, այդուհանդերձ չի կարելի ասել, թե անձնական շահը, դատելով կենսագրությունից, առանձնապես խորթ է նրան։ Համենայն դեպս սեփականության վերաբաշխման և ուրիշի բիզնեսը զավթելու նկատմամբ խորհրդականը կարծես թե որոշակի հակում ունի։ Բացի այդ, նաև ԱՄՆ-ի քաղաքացի է և, համապատասխանաբար, ներկայիս պաշտոնում նրա մոտ հաճախ կարող է առաջանալ շահերի բախում։ Ի դեպ, ԶԼՄ-ներում արդեն գրել են այն մասին, որ ԱՄՆ-ում նա դատական կարգով հետապնդվում է պարտքերը չվճարելու համար։ Իսկ թե որքանով է համոզիչ նրա պատասխանն այն մեղադրանքներին, որ իր ձեռքերը մաքուր չեն, դատեք ինքներդ. «Վեճերից երկուսը, որոնք առնչվում են վարկային կազմակերպություններին, արդեն իսկ լուծված են: Ինչ վերաբերում է երրորդին, այն կրում է մասնավոր բնույթ և անհիմն է»։

 Арсен Гаспарян

Պրն. Գասպարյանը ոչինչ չի ասում այն մասին, թե ինչ կերպ են կարգավորվել դատական հայցերը, այսինքն կարելի է ենթադրել, որ նրան, օրինակ, պարտավորեցրել են վճարել պարտքերը դատարանի որոշմամբ։ Իսկ դատական վարույթի մեջ գտնվող երրորդ հայցի վերաբերյալ հենց ինքն էլ գնահատական է տալիս. «անհիմն»։ Գուցե այնուամենայնիվ ավելի լավ կլինի սպասել օբյեկտիվ դատավճռի՞

Հարուստ կենսագրություն ունի նաև Վարդան Տողանյանը, որը «թավշե հեղափոխությունից» հետո ինչ-որ հրաշքով պահպանեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանի իր պաշտոնը։ Եվ դա այն դեպքում, երբ տարբեր երկրներում իրենց լավ դրսևորած մեր որոշ դեսպաններ անհասկանալի պատճառներով հեռացվում են։ Պարոն Տողանյանը «Իշխանության օպտիմալ հոգեբանություն» գրքի (2008թ.) համահեղինակն է և լուրջ գործարար։ Իր գործունեության ընթացքում գլխավորել է բազմաթիվ առևտրային կազմակերպություններ. Բորիսոգլեբսկի օսլայի գործարանի տնօրենների խորհրդի նախագահից մինչև «Թղթի ԳՀԻ»-ի տնօրենների խորհրդի անդամ։

 Вардан Тоганян

Թե որքանով են նրա բիզնես-նախասիրությունները հարաբերակցվում դեսպանի պաշտոնի հետ, իհարկե, հետաքրքիր հարց է։ Մանավանդ որ Մոսկվայի հայկական շրջանակներում կայուն կարծիք է տարածված, որ դեսպան Տողանյանը ավելի շատ մասնագիտանում է հայկական ծագումով ռուսաստանյան օլիգարխներից ինչ-որ բան պոկելու վրա, բառացիորեն նայում նրանց բերանին, քան զբաղվում Հայաստանի ազգային շահերի պաշտպանությամբ։ Ընդ որում ակներև է, որ օլիգարխների շահերը գրեթե երբեք չեն համընկնում պետական շահի հետ։ Ահա և ստիպված է Վարդան Տողանյանը մշտապես գտնվել անձի երկատման ստրեսային վիճակում։

Բոլոր այս ճարպիկ տղերքը, որոնք դեմ չեն կրակ փորփրել ուրիշի ձեռքերով, իսկ առիթի դեպքում՝ նաև խլել ուրիշի բիզնեսը, վայելում են Նիկոլ Փաշինյանի առանձնակի վստահությունը, և այսօր նրանց համար բացարձակապես դժվար չէ իրենց ձեռնտու լույսի ներքո ներկայացնել նրան այս կամ այն հարցերը, որոնց էլ վարչապետը, առանց մանրամասների մեջ խորանալու, տեղնուտեղը հավանություն է տալիս։

 

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЕБРР ПРОВЕДЕТ В АРМЕНИИ ЕЖЕГОДНОЕ СОБРАНИЕ И БИЗНЕС-ФОРУМ
      2024-05-10 18:46

      Ереван примет на мероприятие свыше 2000 международных гостей Европейский банк реконструкции и развития (ЕБРР) проведет на следующей неделе в Ереване 33-е ежегодное собрание и бизнес-форум под слоганом «Оказывая воздействие вместе» (Delivering Impact Together). Мероприятие станет крупнейшим в своем роде из когда-либо проводившихся в Армении, и выбор места демонстрирует постоянную поддержку ЕБРР для страны и Кавказского региона. В связи с этим банк выпустил пресс-релиз…

    • ОТ ДОБРА (ЕАЭС) ДОБРА НЕ ИЩУТ
      2024-05-10 13:11

      Евразийская региональная интеграция в рамках ЕАЭС имеет все шансы стать одним из наиболее успешных интеграционных проектов. Участие Армении в "союзе 5-ти" принесло нашей стране за прошедшие 10 лет обильные плоды, которые не могут отрицать даже самые ярые его противники. Более того, участие Армении в ЕАЭС на фоне западных санкций в отношении России вообще стали экономической базой правительства Пашиняна, поэтому непонятные метания властей в поисках различных "диверсификаций" и "векторов" пока что старательно обходят вопрос нашего участия в "интеграционной пятерке" - по крайней мере, в публичной плоскости…

    • «ОБИЖЕННЫЙ» ПРЕДСЕДАТЕЛЬ НА ЮБИЛЕЙНОМ САММИТЕ ЕАЭС
      2024-05-09 12:22

      Свое председательство на юбилейном, 10-м, саммите глав ЕАЭС в Москве Армения сочла уместным сопроводить «параллельно» вышедшим заявлением МИД РА о том, что «Армения воздержится от финансирования деятельности ОДКБ»…

    • ЭКСПОРТ… НА НЕДОВЕРИИ
      2024-05-09 11:15

      В то время, как в России аналитики предрекают доллар по 100 рублей и выше уже в начале будущего года, в Армении настоящей головной болью стал доллар по 400 драмов и ниже. Сложившаяся на валютном рынке нашей страны ситуация прямо бьет по экспортерам, и нас не должен вводить в заблуждение тот факт, что, согласно свежим данным Статкомитета РА, за 1-й квартал с.г. экспорт из Армении увеличился в 2,7 раза…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ՝ ԶԻՆՎԱԾ ԽՈՒՆՏԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
      2021-02-05 21:42

      «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նշանակումը Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում ծայրահեղ զարմանք առաջացրեց նրանց մոտ, ովքեր անձամբ ճանաչում են այդ անձնավորությանը։ Քաղաքականացված հանրությունը նրա գոյության մասին առաջին անգամ իմացել է քարոզչության օրերին, երբ «Իմ քայլը» դաշինքի տարածքային ընտրացուցակով առաջադրված թեկնածուն կոչ էր անում ձայն տալ իրեն, որովհետև ինքը Երջանիկ է, և ուրեմն կերջանկացնի իր ընտրողներին։

    • ՄԱԿՈՒՆՑԱՊԱՏՈՒՄ
      2021-01-25 17:56

      Փաշինյանը հարվածի տակից դուրս է բերում հավատարիմներին։ Առաջինը հեռացավ պիժոնը. դե, նա, որն ասում էր, թե «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ Նրան նոր պաշտոն չտվեցին, և դա հասկանալի է. պատերազմը տանուլ տված նախարար։ Հետո պաշտոնից ազատեցին գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարին. «դդումին», ինչպես քնքուշ անվանում էին նրան ուսանողները։ «Դդումը» դարձավ վարչապետի խորհրդական։

    • ԿՐԿԻՆ ՋՐԻ ԵՐԵՍ ԹՌԱԾՆԵՐԸ
      2021-01-22 17:34

      Հեռացող Նիկոլն ու նրա հետ քայլողներն իրենց վերջին ռևերանսներն անում են Բաքվի առջև։ Ալիևի համար սկզբունքային է մեկ կարևոր պահ. թույլ չտալ, որ Հայաստանում հանկարծ կրկին իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը։ Այն Քոչարյանը, որի առջև խոնարհվում էր նրա հայրը, որից թույլտվություն էր խնդրում իշխանությունն իր որդուն՝ Իլհամին փոխանցելու առնչությամբ։ Ալիևը բազմիցս ակնարկել է իր միջնորդավորված դրածո Փաշինյանին, որ Քոչարյանի վերադարձն իր համար անընդունելի է։ Ակնարկել է ոչ միայն Փաշինյանին, այլև Պուտինին։

    • ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԽԱՂԱԹՂԹԵՐԻ ՏՐՑԱԿԸ
      2020-09-19 10:30

      Էքսպատներն իշխանության մեջ. տղաներ Չիկագոյից, Օռլովից ու Գլենդեյլից և մեկ աղջիկ Կոպենհագենից Հայաստանի ներկայիս վարչարարների մեծամասնությանը միանգամայն հիմնավորված կարելի է անվանել «չիկագոեցի տղաներ» (իսկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պարագայում՝ «աղջիկներ»), քանի որ այդ սահմանումը գործածության մեջ է մտել արմատական բարեփոխումների ընթացքում մարդկանց զրկանքները հաշվի չառնող «շոկային թերապիայի» հայեցակարգի հեղինակ Միլթոն Ֆրիդմանի կողմնակից տնտեսագետների բնորոշման համար։