Последние новости

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԴՈՒՅԼԵՐՈՎ ԱՂԲ։ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՕՐԵՆՔ

Իշխանության գալու առաջին իսկ օրերից կառավարող ուժը աղմկալի, սենսացիոն մեղադրանքների տարափ տեղաց տարբեր պաշտոններ զբաղեցնող իր նախորդների հասցեին։ Մեկը մյուսի հետևից հարուցվում էին քրեական գործեր, որոնցով, որպես կանոն, «նախկինների» թվին պատկանող հայտնի գործիչները մեղադրվում էին յուրացումների և չարաշահումների մեջ։ Հեռուստաալիքները, թերթերի էջերը, կայքերը լեփ-լեցուն էին «չարամիտների» լուսանկարներով։ Մի խոսքով, ամենայն ջերմեռանդությամբ կերտվում էր հանցագործի, ժողովրդի թշնամու կերպարը։

Մի շարք դեպքերում մեղադրող կողմն այնուհետ հրաժարվում էր նախնական հայտարարություններից, հանցավոր դրվագների թիվը՝ կտրուկ կրճատվում։ Դա արվում էր այնքան հեշտ ու անբռնազբոսիկ, ասես հենց այդպես էլ պետք է լինի, և այդ ամենի մեջ պախարակելի ոչինչ չկա։ Այդ կարգի առաջին օրինակներից մեկը դարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հետ կապված պատմությունը։ Նրան ձերբակալեցին 2018թ. հուլիսի 4-ին՝ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից յուրացումների և լիազորությունների չարաշահման կասկածանքով։ Իբր՝ տնօրինելով հիմնադրամին հատկացված 25 միլիոն դրամի բանկային քարտի, նա փողերն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ խաղադրույքներ կատարել առցանց խաղատներում։ Ամենաաննպաստ ձևով Վարդանյանին ցուցադրեցին համայն հայության համաշխարհային հեռուստաեթերում, նա ներկայացվեց բառացիորեն ոչնչացված ու խայտառակված։ Բայց շատ շուտով հայտնի դարձավ (ընդ որում՝ նրա փաստաբանների հայտարարություններից, մինչդեռ քննությունը լռում էր), որ յուրացումներ և չարաշահումներ չեն եղել, Վարդանյանն անձնական կարիքների համար օգտագործել է սեփական փողերը, այլ ոչ թե պետական։ Շուտով նախկին տնօրենն ազատ արձակվեց, բայց ոչ մի պարզաբանում, իսկ առավելևս՝ ներողություն քննչական մարմնի կողմից այդպես էլ չհնչեց։

Մասամբ համանման իրավիճակ ստեղծվեց նաև մեկ այլ տնօրենի՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի շուրջ։ Ի դեպ, վերջինիս լիազորությունները, թեև նա մեղադրվում է յուրացումների և փողերի լվացման մեջ ու պահվում կալանքի տակ, որքանով հայտնի է, առ այսօր դադարեցված չեն։

Ինչևէ, մարդկանց վարկաբեկելու մեքենան գործի է գցված, երևի նրա համար, որ մեր հասարակության անգիտակ մասի մոտ ոչ մի կասկած չառաջանա «նախկինների» թվին պատկանող կոռուպցիոներների դեմ «թավշեների» ակտիվ պայքարի վերաբերյալ։ Ամպագոռգոռ հայտարարեցին, թե կոռուպցիային երկրում վերջ է տրված։ Դե, մի՞թե կարող էր այլ կերպ լինել, եթե նախկին, «վարկաբեկված» կադրերին փոխարինելու են եկել նորերը՝ գիտակից և, գլխավորը, անբիծ։

Թեպետ, կադրային փոխատեղումների առաջացրած ոգևորությունը շուտով սկսեց մարել։ Նորերի մի մասը երկար չմնաց տեղում. օգնականները, խորհրդականները, կառույցների ղեկավարները, մարզային գործիչներն ու այլ դրածոներ պաշտոնազրկվում էին և անհետանում հասարակայնության տեսադաշտից։ Ավելին, ինչպես պարզվեց, ոմանց մատը խառն էր ինչ-որ չարաշահումների։ Միայն թե այդ գործընթացն առանձնակի պաթոսի և պերճախոսության, չգիտես ինչու, չարժանացավ։

Այդպիսի բնորոշ դրսևորումներից մեկը դարձավ Պետական վերահսկողական ծառայությունում (ՊՎԾ) առաջացած իրավիճակը։ Այսպես, ապրիլի 15-ին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ դրա պետի՝ նախկինում անհաշտ ընդդիմադիր-ակտիվիստ և, հետևաբար՝ նոր իշխանության կողմից գուրգուրված Դավիթ Սանասարյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրության տեսքով։ Վերջինս, որքան հայտնի է, կասկածյալի կարգավիճակ է ստացել քրեական գործով, որով որպես մեղադրյալներ են անցնում իր ղեկավարած գերատեսչության աշխատակիցները։ Դեռ վերջերս Դ.Սանասարյանն իրեն ներկայացնում էր որպես կոռուպցիայի դեմ պայքարող ջերմեռանդ մարտիկ, հայտարարելով, թե այդ երևույթի դեմ կմաքառի նույնիսկ այն աշխարհից։ Ուրեմն ի՞նչ պատահեց նրան այս աշխարհում։

Գործը, որով մեղադրվում են ՊՎԾ պաշտոնյաները, ընթացքի մեջ է։ Հանրությանը դրա մասին հայտնի դարձավ սույն թվականի փետրվարին, առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանի թեթև ձեռքով։ Նախարարն առանց որևէ նախզգուշացման գրեց ԱԱԾ, որ ՊՀԾ-ի աշխատանքում «նշմարվում են կասկածելի դրսևորումներ», իսկ ավելի կոնկրետ՝ աշխատակիցները տենդերներում հաղթելու հարցում օժանդակում են որոշակի անձանց։ ԱԱԾ-ն ստուգումներ սկսեց, քրեական գործ հարուցեց ՀՀ Քր.օր 38-308 և 325 հոդվածներով (պաշտոնեական լիազորութւնների չարաշահում և փաստթղթերի կեղծում)։ Արդյունքում շուտով կալանավորվեցին Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկման վարչության պետ Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը։

Համաձայն պաշտոնական տեղեկատվության, հայտնի է, որ Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, նախնական պայմանավորվածության մեջ մտնելով, ելնելով անձնական շահագրգռվածությունից և օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը հակառակ ծառայության շահերի, 2018-2019 թվականներին ապօրինի միջամտել են Առողջապահության նախարարության և մի ամբողջ շարք բուժկենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բուժսարքավորման գնումների ընթացակարգին՝ հայտարարված տենդերներում իրենց հովանավորյալ առևտրային կազմակերպությունների հաղթանակն ապահովելու նպատակով։

Նաև նշվում էր, որ ապօրինի գործողություններին ընդդիմանալու դեպքում ՊՎԾ-ի պաշտոնատար անձինք գնումների գործընթացին մասնակցող ծառայողներին սպառնացել են ստուգումներով, իսկ եթե սպառնալիքները չեն ազդել, ապա նախաձեռնել են դրանք։ Այդ գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրիչների մեջ փոփոխություններ են մտցվել, որոնցով իջեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները։

Ըստ քննչական մարմնի, «այդօրինակ գործողությունների հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունը՝ ուղղված բժշկական օգնության որակի ապահովմանն ու բարձրացմանը, այլև վտանգի տակ է դրվել մեծ թվով անձանց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքի իրականացումը՝ առաջացնելով ծանր հետևանքներ»։

Ծառայողական դիրքի չարաշահման և փաստաթղթերի կեղծման մեղադրանքը ՊՎԾ երկու պաշտոնյաներին ներկայացվեց փետրվարի 27-ին։ Դատարանը նրանց համար խափանման միջոց ընտրեց կալանքը։ Իսկ ապրիլի 3-ին Գևորգ Խաչատրյանը, ինչպես հայտնի է, ազատ արձակվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։ Համաձայն գլխավոր դատախազության ձևակերպման, «խափանման միջոցը փոխվել է՝ կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով, քննությանը խոչընդոտելու եւ քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով»։

Իսկ իրականում միանգամայն տրամաբանական կլինի ենթադրել, որ, ինչպես լինում է նման դեպքերում, Գ.Խաչատրյանը որոշել է համագործակցել քննության հետ, ցուցմունքներ տվել վերադասի դեմ։ Իսկ օրերս տեղեկատվություն հայտնվեց Դավիթ Սանասարյանի և Սամվել Ադյանի միջև տեղի ունեցած առերեսման մասին։ Եվ ակնհայտ է, որ ՊՎԾ-ի ղեկավարի գլխավերևում ամպեր են կուտակվում։ Մի խոսքով, գործը դեռևս ընթանում է։

Բայց հայտնի է, որ համաձայն ՔԴՕ-ի նորմերի, խափանման այս կամ այն միջոցը կիրառվում է միայն դատավարական կարգավիճակ ունեցող անձի՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ։ Սակայն ո՛չ քննչական մարմինը, ո՛չ էլ գլխավոր դատախազը, որին լրագրողներն ուղղակի հարցրեցին ՊՎԾ-ի աշխատակիցների գործում Սանասարյանի կարգավիճակի մասին, հստակ ու կոնկրետ պատասխան չեն տալիս։ Արթուր Դավթյանը դա պատճառաբանեց «գործի շահերից ելնելով» լռելու անհրաժեշտությամբ, խոստանալով ժամանակի հետ տեղեկատվություն տրամադրել։ Մի խոսքով, լավատեղյակ աղբուրները խույս են տալիս։ Եվ հասկանալի չէ, թե կոնկրետ ինչո՞ւմ են կասկածում Դ.Սանասարյանին։ Նաև շատ հետաքրքիր է, թե ով է տուժողը տվյալ գործում. չէ՞ որ վերոնշյալ հոդվածներով քրեական գործերն առանց տուժողների չեն լինում

Եվ տրամաբանական հարց է ծագում. ինչո՞ւ են լռում պատկան մարմինները։ Ինչո՞ւ մենք չենք լսում հաղթական շեփորների ու ծնծղաների ձայնը։ Մի՞թե իր գործունեության բնույթով մերկացնելու և պատասխանատվության ենթարկելու կոչված բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ կասկածները (թեկուզև ընդամենը կասկածները) կոռուպցիայի դրսևորումներին առնչություն ունենալու վերաբերյալ, բավական չեն հերթական հաղթական քայլերգի համար։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում այդքանը բավական էր կտրական, բարձրահունչ հրապարակային մեղադրանքների և հայտարարությունների համար։ Օրինակները շատ են, սկսած «Մարտի 1»-ի գործից։ Վերցնենք թեկուզ գործի լայնորեն գովազդված մասը՝ կապված կաշառքի հետ, որ հարուցվեց ձեռներեց Սիլվա Համբարձումյանի խոսքերի հիման վրա։ Վերջինս, ի դեպ, շուտով հայտարարեց, որ երբեք ոչ մի կաշառք չի տվել Ռ.Քոչարյանին։ Ուստիև բացարձակ անհասկանալի է, թե ինչի վրա է պահվում այդ մեղադրանքը, որը դեռ դատավարության սկսվելուց առաջ երկու անգամ մերժվել է դատավորների կողմից։ Բայց այդ մասին՝ լռություն։ Չէ՞ որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, որը հանդիսավորությամբ նշանակվել է նոր իշխանության գլխավոր թիրախ։

Հիշենք երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանի հասցեին արտահայտված չհաստատված մեղադրանքները հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ, ոչ միայն գեներալ Մանվել Գրիգորյանին, այլև նրա ընտանիքի անդամներին հնարավոր ու անհնար բոլոր հանցագործություններում մեղադրելու փորձերը։ Թվարկումը հեշտությամբ կարելի է շարունակել, բայց իշխանությունների տրամաբանությունն առանց այդ էլ ծայրաստիճան պարզ է։ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ պետք է կանխահայտորեն ճզմել ու վատաբանել, իսկ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ՝ ոչ մի դեպքում։

Վերոնշյալ և համանման այլ դեպքերում հրապարակային անհիմն մեղադրանքների հերքումներ մենք այդպես էլ չլսեցինք։ Իսկ հիմա ամեն ինչ հակառակն է։ ՊՎԾ-ի չինովնիկների գործն աղմկահարուց է, արձագանքի արժանի, իսկ տեղեկատվությունը՝ չնչին։ Իսկ ինչ վերաբերվում է իրեն՝ Դավիթ Սանասարյանին, ապա նա համեստորեն լռում է։

Նույնպիսի իրավիճակ է նաև Առողջապահության նախարարության շուրջ քրեական գործի պարագայում։ Նոր իշխանության դրածո փոխնախարար Արսեն Դավթյանը նստած է առանձնակի խոշոր չափերի կաշառք վերցնելու համար։ Բռնել են, ինչպես ասում են՝ հանցանքի պահին։ Ասում են, գործը հասնում է մինչև գերատեսչության ամենավերևներ։ Բայց պաշտոնական տեղեկատվությունն աղքատիկ է։ Հասարակության ուշադրությունն այդ պատմության վրա սևեռելը, ըստ երևույթին, այնքան էլ ձեռնտու չէոմանց։

Հ.Գ. Եվ էլի մի քանի խոսք այսօրվա դրությամբ ամենից աղմկալի՝ «Մարտի 1»-ի քրեական գործի մասին։ Ապրիլի 17-ին լրագրողների հետ զրույցում մեր, ասենք ուղղակի, ոչ այնքան պերճախոս գլխավոր դատախազը հայտարարեց, որ շարունակում է հիմքեր դիտարկել Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու համար։ Նրա խոսքերով, Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերը կապված են գործի ընթացքի վրա ներգործելու նրա տեսական հնարավորությունների հետ, և դրանք ուժի մեջ են մնում նաև դատաքննության ընթացքում։ Այսինքն Արթուր Դավթյանն արդեն հրահանգ է տվել, ազդարարել, որ երկրորդ նախագահը պետք է կալանքի տակ մնա նաև դատաքննության ողջ ընթացքում։

Բայց եթե նրա դիտարկած հիմքերը տեսական են, ապա ինչո՞ւ քննությունն էլ չանցկացնել տեսականորեն։ Դատավարությունը՝ նույնպես։ Եվ Ռոբերտ Քոչարյանին էլ ինչո՞ւ կալանքի տակ չպահել զուտ տեսականորեն։

Առ այսօր կանոնն ամփոփված էր նրանում, որ գործընթացը պետք է զարգանա տեսությունից դեպի պրակտիկա։ Իսկ մեր գլխավոր դատախազի պարագայում, ինչպես տեսնում ենք, հակառակն է։ Ինչի առթիվ էլ շնորհավորում ենք մեզ բոլորիս։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕЗОПАСНОСТЬ ПО-НИКОЛОВСКИ
      2024-04-16 12:30

      Настоящих офицеров с профессиональным праздником!          «16 апреля в Армении отмечают День работника Полиции. Эти профессионалы должны быть гарантом безопасности для жителей страны и примером безукоризненного соблюдения законов. Но, к сожалению, в последние годы наше государство не может похвастать успехами в сфере защиты граждан»,- считает оппозиционный активист, лидер движения «Азатагрум» Мика Бадалян. О действиях армянских полицейских, как и всей правоохранительной системы Армении, в целом, он знаком не понаслышке. Грубейшие задержания, шитые белыми нитками уголовные дела, аресты и суды – вот то, с чем ему не раз пришлось столнуться в последние годы в рамках борьбы с правящей властью.

    • СУД ПО ДЕЛУ ЦАРУКЯНА ГОТОВ К ДОПРОСУ СВИДЕТЕЛЕЙ
      2024-04-15 11:49

      В Антикоррупционном  суде под председательством судьи Арама Григоряна продолжилось слушание дела в отношении председателя партии "Процветающая Армения" Гагика Царукяна и директора "Мульти Груп" Седрака Арустамяна.

    • ДЕЛО МАЛЯНА: ГОД ТЮРЬМЫ ЗА ПРЯМОЙ ЭФИР
      2024-04-13 10:49

      Как и следовало ожидать, судья Сусанна Гзогян признала виновным лидера движения "ВЕТО", общественного деятеля и публициста Нарека Маляна, приговорив его к 1 году лишения свободы. Отметим, что прокурор Мнацаканян потребовал приговорть Маляна к 3 годам и 3 месяцам заключения. При этом было подчеркнуто, что обвинение учитывает наличие несовершеннолетних детей как смягчающее обстоятельство при назначении наказания. Как видим, "великодушие" прокуратуры не знает границ. Особенно, если учесть, в чем, собственно, состоит вина Маляна и есть ли она вообще.

    • СУД ОТВЕРГ ПОРУЧИТЕЛЬСТВО БОЛЕЕ 30 ДЕПУТАТОВ
      2024-04-11 18:43

      Срок содержания под стражей Армена АШОТЯНА продлен на 3 месяца Незавершенное 10 апреля судебное заседание по делу Армена Ашотяна, экс-ректора ЕГМУ Микаэла Нариманяна и сотрудников вуза Ларисы Парсегян, Марты Симонян и Ролана Давтяна продолжилось сегодня. Началось слушание, как обычно, с опозданием. Наверное нет необходимости напоминать, что рассматривался вопрос меры пресечения А. Ашотяну и что накануне более 30 оппозиционных депутатов явились в суд и выразили готовность взять зампреда РПА на поруки, гарантируя его надлежащее поведение. 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։