Քննարկվեցին պետության և եկեղեցու հարաբերությունների հարցերը
Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
«Եկեղեցական հիմնահարցերի օրենսդրական կարգավորումներում պետք է նկատի առնվեն նաև Հայոց ցեղասպանության, ինչպես և խորհրդային տարիներին Եկեղեցու նկատմամբ իրագործված հալածանքների հետևանքով Հայ Առաքելական Եկեղեցուն հասցված նյութական և մարդկային ահռելի վնասներն ու կորուստները, այդ թվում՝ վանքերի, եկեղեցիների, եկեղեցական ենթակառուցվածքների ավերումն ու ոչնչացումը և ունեցվածքի ու կալվածքների բռնազավթումը», - ասաց Պատրիարքը:
Ըստ նրա, այդ ամենը, ինչպես և այդ ժամանակաշրջանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների փաստացի չգոյության իրողությունը չեն թույլատրել վերականգնելու կրած կորուստները:
«Այս համատեքստում կարևոր է պետության զորակցությունը, որպեսզի Եկեղեցին կարողանա վերականգնել անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները իր առաքելության համար ի հայրենիս և ի սփյուռս», - նշեց նա:
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանն այս առումով մեծապես կարևոր է համարել պետության և Եկեղեցու համագործակցությունը՝ թելադրված ազգային շահերով ու գերակայություններով, ազգային ինքնությունը, ոգին, նկարագիրը պահպանելու հրամայականով:
Նա կարևորել է նաև աշխատանքային խմբի գործունեությունը և սահմանել այն հարցերի շրջանակը, որոնք քննարկման ենթակա կդառնան: Այդ հարցերի շրջանակում կառավարության ղեկավարը նշել է հայ եկեղեցու պատմության դասավանդումը դպրոցներում, եկեղեցու գույքի հարկադրումը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-27 08:59
Россия окажет Армении помощь в ликвидации последствий наводнения и селей. Об этом сообщила пресс-служба Минобороны РФ.
-
2024-05-27 08:57
Ущерб, понесенный вследствие разлива реки Дебед пока не оценен, но он огромен. Об этом в беседе с Новости Армении-NEWS.am сообщил министр территориального управления и инфраструктур Гнел Саносян.
-
2024-05-27 08:53
Только дороги, ведущие в Лори и Тавуш, будут открыты. Во всех остальных местностях, начиная с Мегри, во всех местностях пройдут акции неповиновения. Об этом сегодня, 26 мая, на Площади Республики заявил предстоятель Тавушской епархии, архиепископ Баграт Галстанян.
-
2024-05-27 08:51
Канцлер Германии Олаф Шольц снова выступил против изменения политики западных государств, согласно которой поставленное Украине оружие не может использоваться для ударов по территории России, передает немецкая газета Tagesschau.