Последние новости

Մահացել է հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն

«Խոսում է Մոսկվան» («Говорит Москва») ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն մահացել է մոտոցիկլից ընկնելու հետևանքով, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ռադիոկայանի Telegram ալիքին։

«Նա մահացել է` ընկնելով մոտոցիկլից։ Վթարը տեղի է ունեցել Նիկոլոյամսկայա փողոցում», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Դորենկոն երթևեկել է քաղաքի կենտրոնով, նրա սիրտը վատացել է, ու նա ընկել է մոտոցիկլից։ Անցորդները շտապ օգնություն են կանչել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել Դորենկոյին», – նշել է ՏԱՍՍ–ի աղբյուրը։

Դորենկոն աշխատել է Ռուսաստանի Առաջին ալիքում` որպես հաղորդավար, այնուհետև «Էխո Մոսկվի» ռադիոկայանում և այլ ԶԼՄ–ներում։ Վերջերս նա գլխավորում էր «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ