Քոչարյանը պահանջում է հարցաքննել ՍԴ նախկին դատավորներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի երկու նախկին անդամները գան և հարցաքննվեն դատարանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն դրվագին, թե իբր ինքը ՍԴ դատավորների վրա ճնշում է գործադրել։
Նշենք, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում կա դրույթ, համաձայն որի ինքը ժամանակին ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ։
Այսօրվա դատական նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց հարցաքննել այն ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Նազարյանին և Վալերի Պողոսյանին։
Քոչարյանի մյուս պաշտպան Ռուբեն Սահակյանի խոսքով՝ քրեական գործում առկա չէ որևէ ցուցմունք, որը կհիմնավորի այն մեղադրանքը, որն առաջադրված է Սահմանադրան դատարանի անդամների նկատմամբ ենթադրյալ ճնշումներ գործադրելու համար. «Առանց այդպիսի ցուցմունքների, բացառվում է, որ վարույթն իրականացնող մարմինը, դատախազությունը թույլ տային, որ գործը հասներ դատարան և մեղադրանք առաջադրվեր։ Սա նշանակում է, որ կան ՍԴ անդամներ, որոնք հարցաքննվել են, սակայն որոնց ցուցմունքները թաքցվել են մեզնից, քանի որ առանց դրանց մեղադրանք լինել չի կարող»,–ասաց Սահակյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց, որ այս բոլոր հարցերի պատասխանը պետք է տրվեր քննություն իրականացնելու ժամանակ։
«Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, և քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Այն ժամանակ այս կարևոր դրվագի վերաբերյալ ուղղորդված քննություն են կատարել։ Ընդամենը հարկավոր էր հարցաքննել այդ մարդկանց»,–ասաց երկրորդ նախագահը՝ ընգծելով այս գործով ՍԴ նախկին դատավորներին հարցաքննության կանչելու անհրաժեշտությունը։
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ նշելով, որ այդ հարցին կանդրադառնա դատաքննության այլ փուլում, տեղեկացնում է NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 19:42
Армянские организации Ирака выразили свою безоговорочную поддержку движению, возглавляемому архиепископом Багратом Галстаняном.
-
2024-05-06 19:40
Лидеры Белоруссии, Казахстана, Киргизии, Таджикистана, Туркмении, а также Кубы, Лаоса и Гвинеи-Бисау примут участие в параде Победы, кроме того, приглашены руководители исполнительных органов СНГ, Союзного государства, ОДКБ. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков, передает РИА Новости.
-
2024-05-06 19:37
Большое число служащих внутренних войск (красных беретов) стянуто к трассе Ереван-Севан у города Раздана. Об этом заявил Sputnik Армения депутат от блока "Айастан" Гарник Даниелян, участвующий в шествии движения "Тавуш во имя Родины".
-
2024-05-06 18:50
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев не будут присутствовать на параде Победы в Москве 9 мая, сообщил журналистам помощник президента Юрий Ушаков, передает РИА Новости.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-12 21:50
Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։
-
2021-07-12 19:55
Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։
-
2021-06-24 19:30
Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…
-
2020-09-29 20:08
Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է: