Последние новости

ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԸ

Եվ այսպես, Նախագահն արդեն ամեն ինչ ասաց։ Ե՛վ ըստ ձևի, և՛ ըստ էության։ Իսկ երբ ամեն ինչ ասված է, լրագրողի գործը էականորեն թեթևանում է, մնում է միայն վերապատմել։

Իսկ մնացածները, ինչպես ասաց Նախագահը, պետք է նստեն տեղում ու լսեն։ Դըմփ-դըսփ-հու ցեղի մարտական միավորները՝ իրենց տեղում, գլխավոր դատախազը՝ իր տեղում։ Պիտի նստի, լսի ու փորձի, թեև դժվար է, բայց հասկանալ, որ չնայած ինքը ամենագլխավորն է, բայց մարդկանցից լավ գլուխ չի հանում, եթե չի հասկանում, թե ում է վիճակված հավերժ փախչել՝ որևէ այլ բանի անընդունակ լինելու պատճառով, իսկ ում համար է փախուստի հնարավորության մեջ կասկածվելը վիրավորանք, որի համար հարկ կլինի պատասխան տալ։

Նստեն ու լսեն այն մասին, թե ինչպես են Սասունի քննիչները խեղաթյուրել փաստերը մեղադրական եզրակացության մեջ։ Այն մասին, թե ինչպես են թաքցվել և թաքցվում հանցանշաններն ու տեսանյութերը «խաղաղ» ցուցարարների մոլեգնությունների մասին։ Նստեն ու լսեն Նախագահի առաջարկը՝ նշել թեկուզ մեկ երկիր, որտեղ կան զինված ուժեր և ընդ որում այդ ուժերը չեն կարող օգտագործվել ֆորս-մաժորային իրավիճակների ժամանակ երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Նախագահը դատախազներին առաջարկեց նշել թեկուզ մեկ այդպիսի երկիր, և եթե նրանք կարողանան դա անել, ապա այդ դեպքում ինքը պատրաստ է ընդունել իր դեմ ներկայացված մեղադրանքը

Նստեն, լսեն և իմանան այն մասին, որ բանակում արձակվող հրամանների մեծամասնությունը կրում է «գաղտնի» կամ «հույժ գաղտնի» մակագիր կնիքը, որ Արցախից ոչ մի զինծառայող չի մասնակցել հայտնի իրադարձություններին, որ Հայաստանի իրավական դաշտում կա երկու փաստաթուղթ, որտեղ պարզաբանվում է «անվտանգություն» տերմինի բովանդակությունը, որի ապահովման համար էլ նախատեսված են զինված ուժերը. նկատի են առնվում ոչ միայն արտաքին սպառնալիքները, այլև հնարավոր ներքին ֆորս-մաժորային իրավիճակները։ Սա, ի դեպ, ի գիտություն մի լևոնական ծակ իրավաբանի, որն իրեն երևակայել է մեծ օրենսգետ, թեև իրականում պարզապես պատվերով գործող, վատ դաստիարակված կատարածու է։

Նստեն, լսեն և իմանան որոշ հետաքրքիր փաստեր Հայաստանի նորագույն պատմությունից, մասնավորապես՝ այն մասին, որ 20 օր ժամկետով արտակարգ դրության ռեժիմ հայտարարվել է միայն Երևան քաղաքում, և էլի մի անհեթեթ փաստ է բովանդակում մեղադրանքը, թե Նախագահը տապալել է սահմանադրական կարգը ՀայաստանումՈր արտակարգ դրության մասին 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրով նախատեսված միջոցները շատ ավելի մեղմ էին նրանցից, որոնք նախատեսված են այսօրվա օրենքով։ Որ արտակարգ դրություն կարող էր հայտարարել միայն Նախագահը, և նա իր վրա վերցրեց այդ պատասխանատվությունը, քանի որ նրա խնդիրն էր՝ թույլ չտալ, որ իշխանությունը երկրում ուժային ճանապարհով վերցնի ընտրություններում պարտված թեկնածուն։ Այլ բնավ ոչ իշխանությունը Սերժ Սարգսյանին հանձնելու ցանկությունը, ինչպես ասում են դատախազները։ Հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ համաձայն ԿԸՀ-ի որոշման, Սերժ Սարգսյանը նախագահի իրավասությունները ստանձնելու էր օրենքներով սահմանված ընթացակարգերով, որոնց հետ իր լիազորություններն ավարտող Նախագահը արդեն կապ չուներ։

Լսեն այն մասին, որ Սասունի քննիչները, մեղադրելով Նախագահին Սահմանադրական դատարանի դատավորների վրա ճնշում գործադրելու մեջ, չբարեհաճեցին լսել նրանց բոլորի ցուցմունքները։ Որ, ըստ էության, ոչ մի մեղադրանք չկա, ինչպես ասում էր հրապարակված գաղտնալսված հեռախոսազրույցի մասնակիցներից մեկը, միայն «ջուր» է. մեղադրանքն իրենից ներկայացնում է մերկախոս հուզառատ հայտարարություններ ու ենթադրություններ, որոնք ոչ մի բանով հաստատված չեն։ Եվ քանի որ Սասունի քննիչները, ասենք ինքը՝ Սասունն էլ գերազանց հասկանում են, որ հայտարարությունների հետևում ոչինչ չկա, միայն ջուր է, ստիպված էին հարցուփորձ անել հարյուրավոր մարդկանց և դատարանին ներկայացնել հարյուրավոր ցուցմունքներ, որոնքկապ չունեն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հետ։Նախագահը նկարագրեց նաև դատավարության հետագա սցենարը. կգան վկաներ, ցուցմունքներ տալու, իսկ Նախագահի փաստաբանները կտան նույն հարցը. ի՞նչ կապ ունի ասված ամենը սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ։

…Սա բումերանգի առաջին հարվածն է։ Բնավ ոչ վերջինը։ Բայց սարսափելի ոչինչ չկա, աստիճանաբար կսովորեն դրան։ Ինչպես ասում էր մի դասական. «Սովորությունն ի վերուստ է մեզ տրվում, երջանկությանն է այն փոխարինում»։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ШТРИХИ К ПОРТРЕТУ МАНКУРТА
      2024-04-23 13:56

      Никол Пашинян дал интервью английским журналистам. Благодаря профессиональным вопросам английских коллег добавилось несколько новых штрихов к уже известному портрету манкурта.

    • ТРЕТИЙ КРИЗИС
      2024-04-22 11:58

      Правительство Пашиняна официально обязалось передать в ближайшее время Азербайджану территории, требуемые Баку на севере Армении. Вооруженные силы Азербайджана без каких-либо усилий займут позиции, позволяющие им контролировать северные области Армении у армяно-грузинской границы. Эти решения "бастионом демократии" приняты, не считаясь с мнением жителей приграничных сел и всей Армении.

    • БАСТИОН ПОЗОРНЫХ ЛЮДЕЙ
      2024-04-18 10:06

      Кажется, видели уже все, но, выходит, нет. Выходит, нет предела мерзости нынешней власти.

    • МАНКУРТ ОБЫКНОВЕННЫЙ
      2024-04-15 12:04

      С легкой руки Чингиза Айтматова понятие «манкурт» вошло в обиход. Согласно сюжету романа «Буранный полустанок», манкурт - взятый в плен человек, превращенный в бездушное рабское создание, полностью подчиненное хозяину и не помнящее ничего из предыдущей жизни. В переносном смысле слово «манкурт» употребляется для обозначения человека, потерявшего связь со своими историческими, национальными корнями, забывшего о своем родстве. Согласитесь, хороший портрет одного премьер-министра, попавшего в плен к Алиеву, а потому выполняющего все его прихоти.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԺԱՐԻՆ
      2021-07-12 21:50

      Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։

    • «ԴԱՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՊՈՂՊԱՏԵ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԵ՛Ն
      2021-07-12 19:55

      Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։

    • ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ ԴՈԿՏՈՐ ՉԱՐՉՅԱՆԻՆ
      2021-06-24 19:30

      Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…

    • ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ԲԱՆՏ Է ՍՊԱՍՈՒՄ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
      2021-03-30 09:39

      Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։