ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հարցազրույց «Ամերիաբանկ» ՓԲԸ Տաղանդների ներգրավման բաժնի ղեկավար Օֆելյա Քամալյանի հետ։
Ֆինանսաբանկային ոլորտի աշխատաշուկան դինամիկ զարգացում է ապրում: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել վերջերս:
Հայաստանում ֆինանսաբանկային շուկան միշտ էլ եղել է ցանկալի գործատու և դեռ երկար ժամանակ կշարունակի լինել այդպիսին: Տնտեսական փոփոխություններին համընթաց` փոփոխվում է նաև բանկային համակարգը: Նման փոփոխություններից անմասն չի մնում նաև աշխատաշուկան: Այսօր բանկային համակարգին ֆինանսական գիտելիքներ ունեցող մասնագետներից բացի շատ ավելի անհրաժեշտ են ՏՏ ոլորտի մասնագետներ: Ամերիաբանկը հանդես է գալիս որպես ֆինանսատեխնիկական կազմակերպություն և աշխատաշուկայում մենք մրցակցում ենք ինչպես ֆինանսական, այնպես էլ ՏՏ ոլորտի ընկերությունների հետ: Ընդ որում, լավ մասնագետները պահանջվածից քիչ են, և մենք պայքարում ենք ինչպես առաջատար հայկական, այնպես էլ կայացած միջազգային ընկերություններից նրանց ներգրավելու համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ` մեր մասնագետները հեշտությամբ կարող են աշխատանք գտնել միջազգային ընկերություններում, որոնք հաճախ դիմում են արտապատվիրման ծառայությունների համար: Այսպիսով Հայաստանն աշխատավարձերի և պարգևավճարների չափով կարողանում է մրցակցել միջազգային շուկաներում: Փոխվել են երիտասարդների մասնագիտական նախասիրությունները: Եթե նախկինում երիտասարդները նախապատվությունը տալիս էին ֆինանսատնտեսական կրթությանը, այժմ նրանք ավելի հակված են տեխնիկական կրթություն ստանալ: Արդյունքում, ապագայում ֆինանսական ոլորտի մասնագետներ գտնելը կարող է խնդիր դառնալ: Ահա թե ինչու մենք նախապես ենք մտածում մեր բիզնես-նպատակների իրագործման համար անհրաժեշտ մասնագետների պատրաստման համար:
Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում նոր աշխատակիցներ ընդունելիս և ի՞նչ քաղաքականություն է վարում բանկն այս ոլորտում:
Մեր խնդիրը որակյալ մասնագետներ ներգրավելն է, իսկ անձնակազմի համալրման մշակույթն անընդհատ փոփոխվում է: Ինչպես նշեցի, մենք ֆինանսատեխնիկական կազմակերպություն ենք և փնտրում ենք մարդկանց, որոնք կարողանում են իրենց ստեղծարար մտածողությունը հավասարապես կիրառել թե´ ֆինանսական և թե´ տեխնիկական ոլորտներում: Ամերիաբանկն առաջատար է թվային բանկային գործառնությունների ոլորտում, և մենք ձգտում ենք ներգրավել այնպիսի մասնագետների, որոնք կարողանում են մշակել ճկուն լուծումներ` հաշվի առնելով ժամանակակից տնտեսության պահանջները, որպեսզի մեր հաճախորդների համար ապահովենք բարձրակարգ և հարմարավետ սպասարկում: Բանկի ռազմավարությամբ որդեգրված ակտիվ աճի քաղաքականության արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր: Միայն 2018 թ-ին մենք ավելի քան 300 աշխատատեղ ենք ստեղծել: Կարծում եմ, որ այս դինամիկան կպահպանվի` հաշվի առնելով մեր զարգացման տեմպերը: Նախորդ տարվա ընթացքում մեր հաճախորդների թիվը կրկնապատկվել է:
Այսօր բանկն ունի ավելի քան 900 աշխատակից, որոնք յուրահատուկ կորպորատիվ մշակույթի և արժեքների կրող են: Նոր սերնդի արժեհամակարգում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում նոր աշխատակիցների ընտրությունն ու ադապտացումը բավականին դժվար է դարձել: Բայց մեր թիմին դա հաջողվում է, քանի որ մենք ճկուն ենք և չենք դադարում սովորել ու կիսվել մեր փորձով:
Եթե խոսենք դժվարություններից, իհարկե, կան և դրանք քիչ չեն: Մեզ դեռ չեն ճանաչում տեխնոլոգիական ոլորտի աշխատաշուկայում, այդ իսկ պատճառով մեզ համար ցանկալի թեկնածուները մեզ չեն դիմում: Փոխարենը մենք ինքներս ենք դիմում նրանց: Որոշակի դժվարություններ ենք ունենում Հայաստանում եզակի մասնագետների փնտրման հարցում:
Մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև Սփյուռքի հետ և պատրաստ ենք աջակցել, որպեսզի արտասահմանում կրթություն ստացած և կայացած երիտասարդ մասնագետները վերադառնան Հայաստան և իրենց լուման ներդնեն մեր ընկերության և ՀՀ տնտեսության զարգացման գործում: Մեզ հաջողվել է մասնագետներ ներգրավել Լիբանանից, Սիրիայից ու ԱՄՆ-ից, և մենք ուրախ ենք, որ նրանք իրենց կյանքն ու գործունեությունն այլևս կապում են Հայաստանի հետ: Մենք համագործակցում ենք մասնագիտացված ԲՈՒՀ-երի հետ (այդ թվում տեխնիկական), ուսանողների և դպրոցականների համար այցելություններ ենք կազմակերպում բանկ, նրանց հետ քննարկումներ ունենում: Այս ամենը թույլ է տալիս նրանց հասկանալ, թե ինչ կարող իրենց տալ աշխատանքն Ամերիաբանկում: Նշված ծրագրերին արդեն իսկ մասնակցություն են ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ստեփանավանի Հ. Թումանյանի անվան ավագ դպրոցը, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը և այլ ուսումնական հաստատություններ: Պարտադիր ուսումնական պրակտիկան Ամերիաբանկում անցնելու հնարավորություն ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում սովորող ուսանողները: Այս առումով մենք համագործակցում ենք Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU), Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA), «Դեպի Հայք» հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ, որոնք կարող են Հայաստան բերել արտասահմանում ապրող երիտասարդներին: Մեր մասնագետներն առանց որևիցե դժվարության շփվում են հայերենին վատ կամ ընդհանրապես չտիրապետող երիտասարդների հետ: Մենք կարողանում ենք աշխատել երեք լեզվով: Այս հանգամանքը որոշ առումով նույնպես նպաստում է հայրենադարձությանը, ինչը մեզ շատ է ուրախացնում:
Հպարտությամբ կարող ենք ասել, որ արդեն սկսել ենք 11-րդ «Ամերիա սերունդ» ծրագիրը: Այս ծրագրի միջոցով 6 տարվա ընթացքում ներգրավել ենք ավելի քան 200 երիտասարդ մասնագետի: Մեկ տարվա ընթացքում նախատեսում ենք իրականացնել առնվազն երկու այդպիսի ծրագիր: Ծրագիրն ինքնին եզակի է և անընդհատ փոփոխվում է: Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին ԲՈՒՀ-ում ձեռք բերված տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանց հետ իրենց փորձով են կիսվում մեր ամենահմուտ մասնագետները: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ Ամերիաբանկը ծրագրի մասնակիցներին աշխատավարձ է վճարում: Մեր մշակույթում ընդունված է երիտասարդներին հնարավորություն տալ, կրթել ու աջակցել նրանց: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերջին երկու ծրագրերի ժամանակ մենք բարձրացրինք տարիքային շեմը 25-ից 27 տարեկան, որպեսզի երիտասարդները պարտադիր զինվորական ծառայությունից հետո կարողանան մասնակցել ծրագրին: Ուրախ ենք, որ երիտասարդությունը գնահատեց մեր այդ քայլը, և մենք արդեն ունենք նման մասնակիցներ:
Ինչպե՞ս եք մոտիվացնում ձեր աշխատակիցներին հավատարիմ մնալ բանկին մասնագետների համար սուր մրցակցության պայմաններում:
Քանի որ մենք բանկային համակարգի առաջատարն ենք, փորձում ենք ոչ միայն ներգրավել որակյալ մասնագետների, այլև անել ամեն ինչ, որ նրանք մնան և աշխատեն մեզ հետ: Մենք ներդնում ենք միջազգային լավագույն պրակտիկայում ընդունված մոտիվացման համակարգեր, ունենք հիանալի գրասենյակային պայմաններ, որտեղ հաճելի է աշխատել: Աշխատակիցներին տրամադրում ենք սպորտային ակումբների անդամակցություն, բժշկական և տրանսպորտային միջոցների ապահովագրություն, որոշ դեպքերում նաև դժբախտ պատահարներից ապահովագրություն: Բանկն իր հաշվին իրականացնում է աշխատակիցների մասնագիտական վերապատրաստում, հնարավորություն է տալիս նրանց մասնակցել միջազգային կոնֆերանսների, միջազգային հավաստագրման ծրագրերի: Մեր աշխատակիցները հնարավորություն ունեն օգտվել բանկային ծառայություններից հատուկ, շահավետ պայմաններով: Մենք կազմակերպում ենք թիմի կառուցման բազմաթիվ միջոցառումներ, որոնց շնորհիվ աշխատակիցները հնարավորություն են ստանում զգալ թիմի միասնական ոգին: Կցանկանայի հատուկ ընդգծել նաև այն, որ Ամերիաբանկում յուրաքանչյուրը, անկախ զբաղեցրած պաշտոնից, ազատ է իր կարծիքն արտահայտել ցանկացած հարցի վերաբերյալ, կարող է համակարծիք չլինել ղեկավարի հետ, և դա նորմալ է ընկալվում: Նոր աշխատակիցներ փնտրելիս` մենք չենք փնտրում մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում: Ընդհակառակը, փնտրում ենք մարդկանց, ովքեր այլ կերպ են մտածում և մոտենում աշխատանքին, ունեն տարբերվող աշխարհայացք, մարդկանց, ովքեր ոչ թե կրկնում, այլ լրացնում են մեզ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-06-02 06:33
1 июня ЮКЖД доставила технику и добровольцев организации VOMA в общину Каркут, которая уже неделю отрезана от всех коммуникаций, кроме железной дороги. Как пострадал Каркут от стихии 26 мая, можно увидеть на фотографиях.
-
2024-06-01 12:56
Итак, сегодня суд оправдал Сержа Саргсяна по коррупционному делу. До этого суд оправдал Роберта Кочаряна. Генеральная прокуратура не смогла доказать выдвинутые обвинения.
-
2024-05-31 19:33
До отдельных сел Лорийского марза сегодня можно добраться только на тепловозах ЮКЖД, которые кроме участия в работах по восстановлению разрушенных участков железных дорог доставляют продукты питания и средства первой необходимости в 5 населенных пунктов.
-
2024-05-31 10:38
Общеизвестно, что знаменитый французский кинорежиссер, автор культовых фильмов «Игрушка» и «Невезучие» Франсис Вебер (род. 1937) имеет еврейские и армянские корни. Он – внук врача-невропатолога, автора многочисленных научных трудов Карапета Агаджаняна (1876, Тифлис – 1955, Париж: по семейной традиции приписывающего себя к княжескому роду Мамиконян) и сын Екатерины Агаджанян (1901–1990), родившейся в Армавире (по другим данным – в Петербурге).
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2024-05-21 16:42
Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու համար Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները կարող են առցանց դիմել Ամերիաբանկ, գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում՝ անկախ բնակության երկրից ու տվյալ պահին գտնվելու վայրից, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
-
2024-05-20 18:28
Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի վերջին մրցանակաբաշխության ժամանակ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) Ամերիաբանկին շնորհել է «Արտահանման ոլորտում տարվա գործարք 2023», «Վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարվա գործարք 2023» մրցանակները և պարգևատրել Հայաստանում կլիմայի փոփոխության կանխարգելման ու անցումային պլանավորման ծրագիրն ավարտելու առթիվ: Մրցանակաբաշխության թիմը կարևորել է «կանաչ տեխնոլոգիաների ոլորտում առևտուրը խթանելու և դեպի կանաչ տնտեսություն անցմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու գործում Ամերիաբանկի ակնառու ներդրումը»:
-
2024-04-08 16:56
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն վաճառվեց, կառուցվածքում փոփոխություններ են արվել։ Տեղեկությունը հայտնում է բանկի պաշտոնական կայքը։ «Բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և «Ամերիաբանկի» բաժնետերերի կառուցվածքի համապատասխան փոփոխությունները գրանցվել են»,- ասված է հաղորդագրությունում։
-
2024-03-29 15:14
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով: