Արմեն Սարգսյանը Հայաստանի բազմավեկտոր քաղաքականության մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որևէ հակասություն չի տեսնում Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության մեջ։ Այս մասին նա հայտարարել է Ալմաթիում անցկացվող Եվրասիական մեդիաֆորումի ժամանակ, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
Նրա խոսքով` Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև ԵՄ–ի հետ համագործակցության միաժամանակյա զարգացումը Հայաստանի առավելությունն է։
Նրա գնահատականներով` Հայաստանը խաչմերուկ է, որը սովորել է աշխատել բոլորի հետ։
«Այդ պատճառով Հայաստանը սերտ կապեր ունի ՌԴ–ի, Եվրասիական տնտեսական հանրության անդամ–պետությունների հետ և միաժամանակ համաձայնագիր է ստորագրել ԵՄ–ի հետ։ Եվ ես այստեղ որևէ հակասություն չեմ տեսնում», – նշել է նա Ալմաթիում անցկացվող Եվրասիական մեդիաֆորումի ժամանակ։
Սարգսյանն առաջարկել է օգտվել Հայաստանի առավելությունից` Եվրասիայի, Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապ հաստատելու համար։
Ալմաթիում հինգշաբթի կայացել է XVI Եվրասիական մեդիաֆորումի հանդիսավոր բացումը։ Արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի տեղեկատվության և հասարակական զարգացման նախարար Դաուրեն Աբաևը, Ալմաթիի տեղական գործադիր իշխանության ղեկավար Բաուիրժան Բայբեկը, պրոդյուսեր, RizKhan Productions արաբական ընկերության ղեկավար Ռիզ Խանը և ուրիշներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-07-01 22:16
«ԳԱ»-ի զրուցակիցն է փաստաբան, «Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
-
2019-08-31 10:38
Հայկական պետությունների քառակի նախագահը Օգոստոսի 31-ին լրացավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 65 տարին։ Հոբելյանը լավագույն առիթն է արդյունքներն ամփոփելու և ապագայի ծրագրեր կազմելու համար։ Քոչարյանը բացառիկ կերպար է։ Առայժմ ուրիշ ոչ մի հայի չի հաջողվել ամբողջ չորս անգամ դառնալ հայկական պետության նախագահ։
-
2019-07-30 10:41
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին
-
2019-07-23 10:32
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ: Վերջինս պաշտոնապես իր դռները բացել է 2014 թ. հոկտեմբերին՝ ընդունելով առաջին 94 ուսանողներին, դառնալով UWC շարժման 18 քոլեջներից մեկը և առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցը Հայաստանում։