Последние новости

«ՎԵՏՕ»-ն կրկին բողոքում է Սորոսի հիմնադրամի դեմ

«ՎԵՏՕ»-ն կրկին բողոքի ակցիա է կազմակերպել Սորոսի գրասենյակի մոտ: Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են կուտակված։

«ՎԵՏՕ»-ի հիմնադիր Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իրեն ոչինչ չի խանգարելու գրասենյակի մոտ հասնելու հարցում։

Նա փորձեց ճեղքել ոստիկանական պատնեշը, ինչից հետո իրավիճակը լարվեց. քաշքշուկ եղավ ոստիկանների ու ակտիվիստների միջև։

Նարեկ Մալյանը հայտարարեց, թե ոստիկանությունը գործում է ապօրինի։

Նա բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց մոբիլիզացվել Սորոսի գրասենյակի մոտ, որպեսզի ճեղքեն ոստիկանական պատնեշն ու, ի վերջո, ակցիան իրականացնեն հենց գրասենյակի առջև, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ