Последние новости

Ղարիբյանը հրաժարական տվեց Խորհրդի նախագահի պաշտոնից

Նազենի Ղարիբյանը այլևս չի զբաղեցնի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։

NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ավանդաբար մշակույթի բոլոր նախարարներն են եղել Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահը, այժմ քանի որ ինքը չի զբաղեցնելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, չի լինի նաև Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։

Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմաբ Արայիկ Խզմալյանն է նշանակվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ