Последние новости

Ակտիվիստները պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

Մի քանի տասնյակ մարդ, նրանց շարքում` Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները, բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։

Ցուցարարները պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։ Նրանց ձեռքերում «Ռուբեն, հեռացի՛ր» գրությամբ պաստառներ են։

«Նա Հայաստանում միակ տնօրենն է, որը ոչ մի օգուտ չի տվել, այլ միայն վնաս», – պնդում են ակտիվիստները։

Նշենք, որ սա բողոքի առաջին ակցիան չէ` Խաչատրյանի հրաժարականի պահանջով։ Մայիսի 1–ին այգում այցելուների համար կազմակերպված միջոցառումներին զուգահեռ այգու մուտքի մոտ առավոտից մեկնարկել էր նախկին աշխատակիցների բողոքի ակցիան, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ԵՂԻՍԱԲԵԹԻ ԶԱՎԱԿԸ» ԼՔՈՒՄ Է ԽՈՐՏԱԿՎՈՂ ՆԱՎԸ
      2022-01-24 18:52

      Ի՞նչ կնշանակե «Եղիսաբեթիչի» հրաժարականը: Նախազգուշացում հասարակությանը՝ մեզ սպասվող չափազանց լուրջ մարտահրավերների մասին։ Այլապես նա երբեք չէր հեռանա, այլ կշարունակեր հանգիստ նստած մնալ իր աթոռին՝ առանց լիազորությունների, ինչպես որ հանգիստ նստած էր, երբ Նիկոլը խախտում էր Սահմանադրությունը պատերազմից առաջ, ինչպես որ հանգիստ նստած էր պատերազմի ժամանակ, ինչպես որ հանգիստ նստած էր, երբ Նիկոլն անարգել հանձնում էր Հայաստանի դիրքերը պատերազմից հետո։ Իսկ հիմա հեռացավ։ Ի՞նչ ավելի լուրջ մարտահրավերներ են սպասվում Հայաստանին, քան այն, ինչի միջով մենք արդեն անցել ենք։

    • ՊԱՐՈՆԱՅՔ ԹՈՒՐՔԱՀՊԱՏԱԿՆԵՐ, կամ՝ 3 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՄԻՆՉԵՎ ԾՆԿՆԵՐԸ ՍՏԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ
      2021-04-02 08:54

      Նիկոլ անունով բռնապետի իրավունքի ուժով 2018-ի նոյեմբերի 26-ին քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանը Թալինում հայտարարեց. «Այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

    • Բողոքի ակցիա կառավարության դիմաց
      2019-10-03 12:38

      Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են հետ բերել համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին, որի լիազորություններն ըստ իրենց, ապօրինի դադարեցվել են և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը:

    • Բողոքի ակցիա կառավարության դիմաց
      2019-09-26 13:45

      Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները։