Последние новости

ՎԵՆԴԵՏԱ՝ ՆՈՒՅՆ ՁԵՌՔՈՎ

«Անհրաժեշտ են կոնկրետ ապացույցներ…»

Հատուկ քննչական ծառայությունը դադարեցրեց ՀՀ ողջ տարածքում դատարանների միաժամանակյա արգելափակման հետ կապված փաստերի քրեական հետաքննությունը՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների գործողություններում, որոնք նրա կոչով կաթվածահար արեցին պետության ողջ դատական համակարգի աշխատանքը, հանցակազմը բացակայում է։

Համանման կարծիքի է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որն օրերս հերքեց լուրերն այն մասին, թե Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո հավակնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր աթոռին։ Բաղդասարյանը հայտարարեց հետևյալը. «Հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ տվյալ դատավորի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ կոնկրետ գործով ապացույց ներկայացվի, կամ արդարադատություն իրականացնելիս իրեն վիրավորանք հասցված լինի։ Նման դեպքեր չեն եղել։ Անգամ այն տեսանյութը, որտեղ երևում է, որ դատավորը մտնում է պատուհանից (դատարան), այն կոնկրետ դատավորի գործառույթ չէ։ Պատուհանից ներս մտնելն արդարադատություն իրականացնել չէ, չէ՞, որ մեկնաբանվի, թե խոչընդոտել են»։ Մի խոսքով, անհրաժեշտ են կոնկրետ ապացույցներ, իսկ այդպիսիք, պատգամավորի համոզմամբ, չկան։

Սույն աչառու մեկնաբանությունը, անկասկած, կմնա պատմության մեջ, ինչպեսև դատարանների արգելափակման խայտառակ փաստը, որը կրկնեց խորհրդարանի հանրահայտ պաշարումը 2018թ. հոկտեմբերի 2-ին։ Եթե այն ժամանակ վարչապետի գործողություններին համարժեք գնահատական տրվեր, ապա հնարավոր է, որ դա օգներ խուսափել դատարաններն ամենուրեք արգելափակելու ակցիայից։

Ակնհայտ է, որ պատգամավորական մանդատը Բաղդասարյանին պարտավորեցնում է խոսել այն մասին, թե վարչապետի կոչերն ու գործողությունները հոդվածի տակ չեն ընկնում (հիշեցնեմ, որ Փաշինյանը ոչ միայն կոչ էր անում իր կողմնակիցներին արգելափակել դատարանների շենքերը ողջ երկրում, այլև անձամբ միացավ այդպիսի ակցիաներից մեկին Երևանում)։ Ակնհայտ է նաև, որ ցանկացած քաղաքակիրթ պետությունում դատական համակարգի ազատության դեմ խոսքով ու գործով ոտնձգություն կատարած կառավարության ղեկավարի նկատմամբ անհապաղ քրեական գործ կհարուցեին։ Հանրահայտ է, որ Փաշինյանի կոչը դարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին դատական որոշման հետևանք։ Այնուհետ հաջորդեց անցումային արդարադատության ատրիբուտների ներդրման գործընթացի արագացումը։

Եթե արդարադատության ոլորտում իշխանության կտրուկ շարժումների հիմքում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Նիկոլի անձնական հաշվեհարդարն է, ապա 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքների խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծումը վերլուծաբանները միանշանակ կապակցեցին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձի հետ։

Հանձնաժողովը հարցաքննելո՞ւ է Սարգսյանին։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի կողմից գլխավորվող ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստից (հունիսի 4) անմիջապես հետո իշխանության կողասրահներում սկսեցին խոսել այն մասին, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հանգամանքների ուսումնասիրության շրջանակներում հանձնաժողովը կհարցաքննի Սերժ Սարգսյանին։ Ըստ երևույթին, այդ հանձնաժողովի գլխավոր խաղաքարն այն է, որ հրավիրեն երրորդ նախագահին ու նրա պատասխանների մեջ փորձեն ակնարկ գտնել այն մասին, ինչն ամենուրեք երևում է վարչապետի աչքին, այսինքն՝ դավադրության ու դավադիրների։

Հիշեցնեմ, որ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի կազմում չկա ոչ մի պատգամավոր, ներառյալ Ա.Քոչարյանը, որը կարող է հավակնել ռազմական փորձագետի դերին։ Հենց այդ պատճառով էլ պաշտպանության հանձնաժողովի նախագահի հայտարարությունները հարցերի լայն սպեկտր ուսումնասիրելու մտադրության մասին, մեղմ ասած, այնքան էլ լուրջ չեն թվում։

Комиссия расспросит Саргсяна?

Ակնհայտ է, որ Փաշինյանն օգտագործում է Ա.Քոչարյանի հմտությունները նույն այն ասպարեզում, որում այդ պարոնն աչքի ընկավ, սպասարկելով Լևոն-Տեր Պետրոսյանի շահերը 2018թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո։ Ա.Քոչարյանը, հիշեցնեմ, գլխավորում էր փաստահավաք խումբը, որի եզրակացություններն ընկան քրեական գործի հիմքում։ Այսօր Ա.Քոչարյանը զբաղվում է Քառօրյա պատերազմի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ փաստահավաքով։ Հանձնաժողովի գործունեությունը կտևի 6 ամիս։

Այս կապակցությամբ շատերին հետաքրքրում է այն հարցը, թե կհրավիրվի՞ արդյոք վարչապետ Փաշինյանը հանձնաժողովի նիստերից մեկին՝ Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի հարձակմանը Ռուսաստանի առնչության մասին իր հայտարարության վերաբերյալ ցուցմունքներ տալու։ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը օրերս կարծիք արտահայտեց, որ այդ հարցը պետք է անկյունաքար դառնա խորհրդարանական ժամանակավոր մարմնի համար։ «Թող Փաշինյանը ապացույցներ ներկայացնի իր այն հայտարարության վերաբերյալ, թե Ադրբեջանի ագրեսիան համաձայնեցված է եղել Ռուսաստանի հետ։ Եթե չկարողանա ապացուցել, պետք է ասի՝ ստել եմ, ուղղակի իշխանություն էի ուզում»,- ասաց Հակոբյանը։ Հակառակ դեպքում, նրա խոսքերով, տվյալ հանձնաժողովի գործունեությունն իմաստազուրկ է։

Թերթերն արդեն վերապատմում են այն ասեկոսեն, թե ինչպես է Նիկոլի ոմն ֆանատիկոս վիրտուալ տարածքում «լուր» հրապարակել այն մասին, որ ՌԴ նախագահը սարսափահար զանգել է Նիկոլին ու ասել, թե որքան է ինքը վախեցել, որ հանձնաժողովը կբացահայտի Կրեմլի առնչությունը Ադրբեջանի ագրեսիային։Կատակը՝ կատակ, բայց վարչապետի ագրեսիվ ֆանատիկոսները հասարակական կոնկրետ ենթաշերտ են, որից կարելի է սպասել ցանկացած անհամարժեք գործողություն, և ոչ միայն քարոզչության ոլորտում։ Բավական է հիշել այդ հանրության վերջին կարգախոսներից մեկը. «Աբդուլ Համիդը իրավացի էր, Դաշնակցությունը սխալվո՛ւմ էր»…

Համարժեք հանրությունն իր հերթին տարակուսում է այն առիթով, որ երկրորդ և երրորդ նախագահների կառավարման տարիներին չձևավորվեց հանձնաժողով, որը կհետաքններ հենց իր՝ Ա.Քոչարյանի գործունեությունը։ Այդ հանձնաժողովը կպատասխաներ, օրինակ, այն հարցին, թե ինչպես պատահեց, որ 1999թ. հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո Ա նդրանիկ Քոչարյանի անունը հայտնվեց Վահան Շիրխանյանի հայտնի ցուցակում, որը վերջինս ներկայացրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ այն ժամանակ, երբ «Միասնության» առաջնորդների մարմինները դեռևս դահլիճում էին՝ մյուս սպանվածների հետ մեկտեղ։

 

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • РЕЖИМЫ ПАШИНЯНА, АЛИЕВА И ЭРДОГАНА ПРОТИВ НАРОДА АРМЕНИИ!
      2024-05-16 09:23

      Оппозиционные фракции "Айастан" и "Честь имею" обратились к посольствам США, Франции, Великобритании, штаб-квартирам ООН и Совета Европы, руководителю миссии ЕС с предложением обсудить ряд вопросов, касающихся нарушения основополагающих прав и свобод граждан РА, включая свободу слова и собраний. Об этих нарушениях, напомню, говорилось в докладе Госдепартамента, может, поэтому первой на обращение оппозиция откликнулась посол Кристина Квинн.

    • КТО СОЧИНЯЕТ СКАЗКИ О "ГИБРИДНОЙ ВОЙНЕ ТОТАЛИТАРНОЙ РОССИИ ПРОТИВ ДЕМОКРАТИЧЕСКОЙ АРМЕНИИ"?
      2024-05-15 11:01

      Связанные с движением "Тавуш во имя Родины" события заслуживают только одного определения - это борьба народа за демократию и свои права! На этом фоне выжидательная позиция западной коалиции не может не вызывать вопросы, впрочем, эта коалиция 6 лет закрывала глаза на все бесчинства Пашиняна, полагая, что тот взамен поспособствует ослаблению влияния России на Южном Кавказе. Расчет оказался не совсем верным: Россия не выведет 102-ю Российскую военную базу из Гюмри, а российские пограничники останутся на армяно-иранской и армяно-турецкой границе.

    • АГЕНТ ВЛИЯНИЯ ПОД ПАНЦИРЕМ БАКУ И АНКАРЫ…
      2024-05-13 09:52

      Первый визит в качестве премьер-министра Пашинян совершил в Иран, где  озвучил заявление, вызвавшее переполох в новоиспеченном правительстве РА. Вождь "революции любви и согласия" объявил, что в высшем эшелоне власти есть люди, которые обслуживают интересы иностранных государств в ущерб интересам Армении и Арцаха. В Ереване со страхом ждали возвращения Пашиняна, полагая, что полетят головы разоблаченных агентов. Тогда заявления главы кабинета еще воспринимались всерьез, появились публикации о том, что новоиспеченный премьер решил покончить с иностранной агентурой в структурах власти.

    • ДВИЖЕНИЕ "ТАВУШ ВО ИМЯ РОДИНЫ!" АБСОЛЮТНО ЛЕГИТИМНО! НАРОД ТРЕБУЕТ СОБЛЮДАТЬ КОНСТИТУЦИЮ…
      2024-05-11 10:48

      Специалист по международному праву адвокат Арам Орбелян указал на грубейшие нарушения Конституции в действиях Пашиняна и его правительства. В частности, правительство и  человек на посту премьера не вправе сдавать территории в обход референдума, между тем Пашинян открытым текстом дает понять, что за 4 деревнями в Тавуше последует Тигранашен. У Орбеляна нет сомнений, что после Тигранашена речь пойдет о предоставлении так называемого Зангезурского коридора.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՀԱՆՋԸ
      2021-02-08 20:38

      Վերջին զվարճալի նորությունը. «Իր ուսապարկերը» խմբակցությունը հանդիպել է վարչապետի հետ և որոշել, որ «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»: Նրանք վճռել են, թե իրենք կարող են ինչ-որ բան վճռել։ «80+ ուսապարկերը որոշել են, թե կարելի է ապաշնորհ տանուլ տալ պատերազմը, ծնկի գալ թշնամու առաջ, վաճառել հայրենիքն ու շարունակել մնալ իշխող կուսակցություն»։

    • ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՌԱՆՑ ՈՒՂՂԱԹԻՌԻ
      2021-01-29 17:35

      Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջադրվելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ անկախ նրանից, թե երբ դրանք տեղի կունենան, հաղորդում է Panorama.am-ը։

    • Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել
      2019-09-24 14:36

      ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին դրական եզրակացություն է տվել կառավարող «Իմ քայլը» դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը՝ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

    • ԿԴԱՌՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ՍԴ-Ն ՍՈՐՈՍԻ ԿԱԴՐԵՐԻ ԽԱՄԱՃԻԿԸ
      2019-08-28 19:11

      Օգոստոսի 29-ին Հայաստանի Սահմանադրկան դատարանը (ՍԴ) գրավոր ընթացակարգով կսկսի լսումները Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ, որով նա խնդրում է ստուգել Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ 135-րդի («Խափանման միջոց կիրառելու հիմքերը») և 35-րդի («Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները») համապատասխանությունը Սահմանադրությանը։ Նույն օրը ՍԴ-ն կքննի Քոչարյանի նաև երկրորդ դիմումը՝ Հայաստանի Քր.օր.-ի 300.1 հոդվածի («Սահմանադրական կարգի տապալում») սահմանադրականության հարցով։