Վալանսի քաղաքապետ. Ֆրանսիան խախտում է հավասարակշռված և բարոյական մոտեցումը
Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև բարեկամության մասին հռչակագրերի դեմ դատավճիռները չեն անդրադառնա երկու ժողովուրդների բարեկամության վրա: Այս մասին նշված է Վալանսի քաղաքապետ, Օվերն Ռոն Ալպ շրջանի փոխնախագահ Նիկոլա Դարագոնի հայտարարության մեջ:
«Ի հակակշիռ ճնշմանը, որը գործադրվում է դրսից,- և մենք բոլորս այդ մասին գիտենք,- ես վերահաստատում եմ իմ աջակցությունը Արցախին, նրա ազատ ընտրված իշխանություններին և ինքնորոշման կուրսին: Նույնիսկ եթե Գրենոբլի վարչական դատարանը չեղարկել է Վալանսի և Ստեփանակերտի միջև Բարեկամության մասին հռչակագիրը, ես ամենևին չեմ ափսոսում իմ կողմից այդ հռչակագրի ստորագրումը, որը, կրկնում եմ, արտացոլում է բարեկամության նկատմամբ կամքը:
Ես շարունակում եմ պնդել, որ տեղական ինքնակառավարման մարմինները իրավասու են կնքելու բարեկամության մասին համանման հռչակագրեր, հատկապես այն պայմաններում, երբ նրանցից շատերը (մասնավորապես՝ Վալանսի դեպքում) քաղաքային խորհուրդների որոշումներ չեն և չեն կարող կասկածի տակ դրվել վարչական դատարանների որոշումներով:
Բացի այդ, ես դատապարտում եմ Ֆրանսիայի ազգային իշխանությունների հակասական գործողությունները:
Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը հավաստիացրել էր ծագումով հայ մեր հայրենակիցներին, որ հումանիտար կամ կրթական նպատակներ հետապնդող ծրագրերը չեն հետապնդվի:
Միաժամանակ, դատական հետապնդումը բազմապատկվում է՝ հստակ ուղերձներ ուղարկելով ռազմատենչ Ադրբեջանին:
Դարավոր բարեկամության և այսրոպեական տնտեսական շահերի միջև վերջինիս օգտին Ֆրանսիայի կառավարությունը խախտում է հավասարակշռված և բարոյական մոտեցում ընտրելու իր ավանդական դիրքորոշումը:
Դա մոտեցում է, որը Ֆրանսիան դրսևորել է ազատությանը տենչող ժողովուրդների նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 20:00
Группа ученых из Китая провела масштабное исследование и выявила шесть способов проведения свободного времени, которые замедляют ухудшение памяти и уменьшают риск деменции.
-
2024-05-02 19:50
Грузия отказалась от переговоров по стратегическому партнерству с США, заявила американский посол Робин Данниган.
-
2024-05-02 19:48
Сразу несколько статей Конституции Армении были нарушены при блокировке сотрудниками полиции дороги, ведущей к селу Киранц Тавушской области. Об этом координатор инициативы "Айакве" Аветик Чалабян заявил на акции оповещения перед зданием МВД Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-02 19:45
Канцлер Германии Олаф Шольц встретится с президентом Франции Эммануэлем Макроном в четверг вечером в Париже на ужине, чтобы обсудить политику Европейского союза и Китая, пишет Politico, передает NEWS.am.