Բարեկամական հարաբերությունները շարունակվելու են անկախ դատարանների որոշումների
Ողջունում ենք ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։ Այս մասին նշվում է Արցախի ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։
«Կիսում ենք այն տեսակետը, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը հիմնված է հավասարության և ազատության ընդհանուր արժեքների և համոզմունքների վրա, որոնք վեր են այսրոպեական քաղաքական և տնտեսական շահերից։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակին՝ ֆրանսիական կառավարությանը կոչ անելու համար՝ անաչառություն ցուցաբերել և չտրվել Ադրբեջանի ճնշմանը», – նշվում է Արցածի ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։
ԱԳՆ–ից համոզմունք են հայտնել, որ պաշտոնական Բաքվի կողմից տարվող Արցախը մեկուսացնելու քաղաքականության սատարումը ոչ մի կերպ չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը։
«Նմանատիպ գործողությունները ոչ միայն չեն կարող ներկայացվել որպես չեզոք դիրքորոշում, այլ, ընդհակառակը՝ հակամարտության կողմերից մեկին ակնհայտ աջակցություն են հանդիսանում։ Ինչպես բազմիցս ենք հայտարարել՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ ուղղված Արցախի վարչատարածքային միավորները միջազգային գործընթացներին ներգրավելու համար պայմանների ստեղծմանը։ Խորապես համոզված ենք, որ միջազգային համագործակցությունը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խթանման արդյունավետ գործիք է, և նման կարևոր առավելությունից ու մարդասիրական շփումների համար հնարավորություններից Արցախի քաղաքացիներին զրկելու փորձերն անթույլատրելի են», – նշվում է հայտարարության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 21:30
Движение "Тавуш во имя Родины" анонсировало масштабный митинг в центре Еревана, о времени и дате будет сообщено в скором времени. Об этом заявил лидер движения, архиепископ Баграт Галстанян в четверг на собрании во дворе церкви Св. Анны.
-
2024-05-16 21:18
Решение армянской и азербайджанской госкомиссий по делимитации и демаркации - не что иное, как безоговорочное выполнение ультиматума Баку, которое грозит новыми потерями жизненно важного и стратегического значения. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов по происходящим в Тавуше процессам.
-
2024-05-16 19:58
За что Ахматова и Цветаева ненавидели жену Пушкина? 13 мая 1829 года Александр Пушкин первый раз просил руки Натальи Гончаровой. Невесте еще не исполнилось семнадцати лет.
-
2024-05-16 19:22
Министерство территориального управления и инфраструктур Армении отреагировало на публикацию в Hetq.am о строящемся в ереванском административном районе Аван роскошном особняке матери министра Гнела Саносяна, передает Sputnik Армения.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-04-02 08:48
Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…