Նիկոլ Փաշինյանի ֆեյք նամակը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին
Համացանցում մի նամակ է տարածվում, որն իբր գրել է ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նամակում ՀՀ վարչապետը իբր պատրաստակամություն է հայտնում ավելի սերտ կապեր հաստատել դաշինքի հետ` միևնույն ժամանակ ընդգծելով, որ դրա համար խոչընդոտ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտությունը։
Կառավարության ղեկավարն իբր խոստանում է մեկ տարվա ընթացքում «հայկական զորքերը դուրս բերել Արցախից»։
Մասնավորապես նամակում գրված է. «Հայաստանի և ՆԱՏՕ–ի մերձեցման ճանապարհին հիմնական խոչընդոտը Ադրբեջանի հետ վիճահարույց տարածքներում հայկական զորքերի ներկայությունն է։ Այդ խոչընդոտը կվերացվի մեկ տարվա ընթացքում։ Հակամարտության գոտուց ՀՀ ԶՈւ–ն դուրս բերելու և տարածքների վերահսկողությունն ադրբեջանական կողմին հանձնելու վերաբերյալ մշակված ծրագրի շրջանակում կառաջարկվի համաժողովրդական հանրաքվեի դնել Երևանի կողմից Արցախին հետագայում աջակցելու նպատակահարմարության հարցը»։
Նամակին անդրադարձել է եեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրան դեռ չի հաջողվել պարզել, թե ով է այդ կեղծ նամակի հեղինակը, միայն կասկած կա, որ նրանք, ամենայն հավանականությամբ, Հայաստանի սահմաններից դուրս են գտնվում։
Մենք խնդրեցինք ԱԱԾ–ին մեկնաբանել իրավիճակը։ Գերատեսչության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը նշեց, որ նամակի մասին տեղյակ են, բայց որևէ մեկնաբանություն չունեն։
Այն մասին, որ նամակն ակնհայտ ֆեյք է, Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին նաև երկրի ԱԳՆ–ում։ Սակայն այստեղ էլ զերծ մնացին մեկնաբանություններից։
Մեզ հետ զրույցում Մարտիրոսյանն ընդգծեց, որ տեխնիկական տեսանկյունից այս ֆեյքը բավական գրագետ է կազմված` գրեթե անթերի։ Եվ այդ հանգամանքը գրեթե բացառում է այն հնարավորությունը, որ ֆեյքի աղբյուրները երկրի ներսում են գտնվում։
«Արտաքին հետք է նկատվում։ Մի քանի տարբերակ կա, սակայն հիմա ես դրանք չեմ նշի, քանի որ ապացույցներ չունեմ։ Սակայն ակնհայտ է, որ նամակը Հայաստանում չի գրվել։ Այստեղ Փաշինյանի նույնիսկ ամենաոխերիմ թշնամիները ֆորումներում նշում են, որ նամակը ֆեյք է», – ասաց Մարտիրոսյանը։
Նշենք, որ անկախ տեխնիկական գրագիտությունից, «ուղերձի» բուն տեքստը, որն ագլերեն է գրված, անթերի չէ։
Նամակը` ոմն Արթուր Գրիգորյանի մեկնաբանությամբ, հրապարակվել է Gosnews.ru կայքում հուլիսի 1-ին «Հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի է» վերնագրով։
Մենք կհետևենք Հայաստանի իրավասու կառույցների արձագանքին։ Այս պահին դեռ չի հաջողվել կապ հաստատել Փաշինյանի մամուլի քարտուղարի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-12 08:36
Гражданин Вазген Арутюнян в рамках онлайн-беседы «5 вопросов Армену Ашотяну» задал политзаключенному, вице-президенту РПА Армену Ашотяну вопрос о церемонии инаугурации президента России Владимира Путина 8 мая и отсутствии Никола Пашиняна и Ильхама Алиев на последовавшем параде. Гражданин спросил: "Ни Никол, ни Алиев не едут на инаугурацию и "парад", но они встретятся с Путиным 8 мая. Что это за игра? Какие последствия все это будет иметь?"
-
2024-05-12 08:32
Президент Азербайджана Ильхам Алиев недавно допустил, что в будущем Армения сможет покупать азербайджанский газ, связав это с реалиями, которые могут настать после возможной нормализации отношений между Азербайджаном и Арменией и вероятного подписания мирного договора. Следом за этим спикер парламента Армении Ален Симонян назвал гипотетическое «проведение газопровода из Азербайджана и Ирана и покупка у них газа очень хорошими вариантом», пояснив при этом, что обсуждения пока не ведутся.
-
2024-05-11 14:56
В Алматы завершились переговоры между министрами иностранных дел Армении и Азербайджана - Араратом Мирзояном и Джейхуном Байрамовым, передает Sputnik Армения.
-
2024-05-11 14:24
Представители омбудсмена Армении выехали в отделения полиции, чтобы навестить подвергнутых приводу граждан и на месте ознакомиться с тем, как обеспечиваются их прав.