Последние новости

Մահացել է Ֆելիքս Գզողյանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին, տեղեկացնում է Panorama.am:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ճանաչված ռազմական գործիչ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի մահվան մասին:

Ֆելիքս Գզողյանը մեծ ներդրում է ունեցել պաշտպանության բանակի և հայոց զինված ուժերի ստեղծման ու կայացման գործում: Նա անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտում և մեր փառավոր հաղթանակների կերտման գործում: Ֆելիքս Գզողյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ