ՀՀ-ում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացվել
Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան թռիչքների արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթները, շատ նոր ուղղություններ են բացվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին հայտարարեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Նա ընդգծեց, որ քաղավիացիայի հիմնական գործառույթը թռիչքային անվտանգության ապահովումն է, ոչ թե տոմսերի գների սահմանումը և այլն:
«Մենք կանոնակարգում ենք օդային տրանսպորտի ոլորտի համապատասխան միջազգային ստանդարտներին: Որպեսզի կարողանանք թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովել, շատ կարևոր է կրթությունը: Օրինակ՝ Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան մեզ անվճար կրթություն է տրամադրում: Միաժամանակ կարողացել եմ շատ ուժեղ մասնագետներ ներգրավել Հայաստան»,- հայտնեց Տաթևիկ Ռևազյանը:
Նրա խոսքով՝ հուլիսի 8-ից Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան չվերթներ իրականացնելու արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերությունները շատացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացվել:
«Այս որոշումից հետո մենք բոլոր ավիաընկերություններին հրավիրեցինք մեզ մոտ, որ համոզենք, որ Հայաստանն օգտագործեն որպես տարանցիկ չվերթների տարածք: Դա մեր գործառույթը չէր, բայց մենք դրանով զբաղվում ենք: Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք, որպեսզի հուլիսի 8-ից չվերթները կարողանային իրականացնել Հայաստանից»,- ասաց նա:
Հուլիսի 8-ից հայկական «Արմենիա» ավիաընկերությունը սկսեց Մոսկվայի ուղղությամբ չվերթներ իրականացնել: Ավիաընկերությունը շաբաթական 14 անգամ չվերթներ է իրականացնում այս ուղղությամբ: Նաև Երևան-Բաթումին նոր ուղղությունը բացվեց:
«Մեր «կլասիկ» պատգամավորը (Էդմոն Մարուքյանը – Tert.am), որ մտնում է լայվ, մինչև լայվ մտնելը շատ կուզենայի, որ զանգեր մեզ, որովհետև երբ ինքն ուղիղ եթերում էր, մենք այդ պահին հարց էինք լուծում: Մենք կարող էինք նրան տեղեկացնել՝ ինչ քայլեր ենք անելու, և ինչ արդյունքի դա կբերեր»,- նշեց Տաթևիկ Ռևազյանը, տեղեկացնում է Tert.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 20:00
Группа ученых из Китая провела масштабное исследование и выявила шесть способов проведения свободного времени, которые замедляют ухудшение памяти и уменьшают риск деменции.
-
2024-05-02 19:50
Грузия отказалась от переговоров по стратегическому партнерству с США, заявила американский посол Робин Данниган.
-
2024-05-02 19:48
Сразу несколько статей Конституции Армении были нарушены при блокировке сотрудниками полиции дороги, ведущей к селу Киранц Тавушской области. Об этом координатор инициативы "Айакве" Аветик Чалабян заявил на акции оповещения перед зданием МВД Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-02 19:45
Канцлер Германии Олаф Шольц встретится с президентом Франции Эммануэлем Макроном в четверг вечером в Париже на ужине, чтобы обсудить политику Европейского союза и Китая, пишет Politico, передает NEWS.am.