Ռոման ԽՈՒԴՈԼԻՅ. «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՌԵՍՈՒՐՍԸ»
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը հուլիսի 19-20-ը Հայաստանի քաղաքներում կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված հանքագործի և մետաղագործի օրվան: Տոնական միջոցառումներին իր մասնակցությունն է ունեցել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը:
Նախագահը շնորհավորեց կոլեկտիվին՝ մասնագիտական տոնի առթիվ:
Հարգելի՛ գործընկերներ,
շնորհավորում եմ Ձեզ՝ հանքագործի և մետաղագործի մասնագիտական տոնի առթիվ։
Այս տոնը միշտ եղել և մնում է հպարտանալու առիթ բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են այս դժվար ինևխիզախ մասնագիտության մեջ։ Սա համարձակ և վճռական մարդկանց տոնն է, ովքեր նվիրված են իրենց գործին: Մենք, Ձեզ հետ միասին անցել ենք դժվար ուղի և դիմակայել բոլոր ճգնաժամային մարտահրավերներին։ Մենք հպարտանալու իրավունք ունե՛նք:
Մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը՝ ժամանակակից աշխարհում: Հենց մարդկային գործոնն է հաղթանակ բերում 21-րդ դարի մրցակցային պայքարում: Այսօր լեռնահանքային արդյունաբերությունը շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, բյուջեի համալրման կարևոր բնագավառներից մեկն է՝ հանդիսանալով երկրի տնտեսության հիմքը: Բնագավառը աշխատանքով ապահովում է հազարավոր մարդկանց և հանդիսանում է պետական բյուջե հարկերի մուտքի հիմնական աղբյուրներից մեկը։
Այսօր լեռնահանքային արդյունաբերության բնագավառը արձագանքում է աշխարհի զարգացման դինամիկային և հարմարվում ժամանակի պահանջներին։
Մեզ հարկավոր է աշխատել ավելի արդյունավետ, ավելի բարձր արտադրողականությամբ։ Միայն կոլեկտիվի համախմբումը հնարավորություն կտա մեր ձեռնարկություններին շարունակել մնալ մրցունակ, պահպանել առաջատար դիրքերը, ապահովել բարձր և կայուն աշխատավարձեր և ավանդական սոցիալական պատասխանատվություն կրել հասարակության առջև։
Արդեն երկրորդ մասնագիտական տոնն է, որ ես տոնում եմ Ձեզ հետ միասին: Ինձ համար մեծ պատիվ է լինել մասնագետների մեծ կոլեկտիվի մի մասնիկը, ովքեր լավ գիտեն իրենց գործը և հավատարիմ են ընտրած մասնագիտությանը։
Ձեր ամենօրյա դժվարին գործի համար, դիմելով Ձեզ շնորհակալության խոսքով, ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր նոր օր լի լինի հաղթանակներով և ձեռքբերումներով, որոնցով էլ հյուսվում են հաջողությունը և վստահությունը՝ ապագայի հանդեպ։
Ձեզ և Ձեր ընտանիքներին մաղթում եմ բարեկեցություն, կայունություն, առողջություն, սեր և հաջողություններ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 15:48
В рамках 33-го бизнес-форума ЕБРР 15 мая в гостинице Двин Ардшинбанк, стратегический партнер и флагманский спонсор мероприятия, организовал панельную дискуссию по вопросу экономических и торговых санкций. Инициатива Ардшинбанка объединила на одной площадке международных экспертов, а также представителей частного и государственного секторов, заинтересованых в контроле за санкционными процессами. Основной целью дискуссии стал обмен мнениями и помощь участникам в практической реализации соблюдения санкций.
-
2024-05-16 11:43
Определенная часть армянской общественности, по всей вероятности, до сих пор не осведомлена о требованиях, предъявляемых Армении со стороны турецко-азербайджанского союза, полагает экс-министр экономики Карен ЧШМАРИТЯН.
-
2024-05-16 10:30
В наше время многие преподаватели преподносят учебный материал исключительно так, как написано в методиках - без какого-либо интереса к своему делу и воспитанникам. Лишь некоторые способны не только вводить учеников в мир знаний, но и стать для них близким и родным человеком. К этим преданным своему делу людям, несомненно, относится танцор, хореограф, основатель ансамбля "Амберд" Эдгар Оганесян.
-
2024-05-15 16:35
В рамках 33-го бизнес-форума Европейского банка реконструкции и развития (ЕБРР) ЗАО «Ардшинбанк» и голландский банк развития предпринимательства FMO подписали Договор поручительства по кредитному портфелю на сумму 20 млн. долларов США сроком на 7 лет.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-07-22 13:49
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ այն քաղաքներում, որտեղ իրականացնում է իր գործունեությունը։
-
2019-07-12 16:16
11 հուլիսի, 2019թ․ «ԳեոՊրոՄայնինգ» լեռնահանքային ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հաղորդում է ընկերության ղեկավարների և աշխատակիցների միջև տեղի ունեցած հանդիպման մասին, որոնց կողմից իրականացվող անօրինական գործադուլը հանգեցրել է կոմբինատի արտադրական պրոցեսի դադարեցմանը։
-
2019-06-13 11:27
Լեռնահանքային ընկերությունների ԳեոՊրոՄայնինգ միջազգային խումբը /ԳՊՄ կամ Ընկերությունը/ ֆինանսավորեց ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող լողավազանի և հարակիсезономց ենթակառուցվածքների կապիտալ վերանորոգումը։ Այսպիսով, նախագծի շրջանակում Ընկերությունը վերանորոգեց 450քառ․մ․ մակերեսով լողավազանը, կառուցեց հանդերձարաններ, ցնցուղներ, սանհանգույց և ամառային սրճարան։