Տ.Աբրահամյան. Բաքուն ԵԱՀԿ առաքելությանը հեռու է պահում առաջապահ դիրքերից
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմի՝ ԵԱՀԿ առաքելության առաջապահ դիրքեր դուրս չբերելու փաստին NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Պարոն Աբրահամյան, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Ինչո՞վ է պայմանավորված այս միջադեպը:
-Հատկապես վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, երբ Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը իր առաջապահ դիրքեր դուրս չի բերում: Սա առաջին հերթին արտահայտում է Ադրբեջանի մոտեցումների լրջությունը առհասարակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի ներքո ընթացող գործընթացին:
Երկրորդ, Ադրբեջանը պարզորոշ ձևով հեռու է պահում ԵԱՀԿ առաքելության իր առաջնագծում առկա օպերատիվ իրավիճակին ծանոթանալու, այնտեղ առկա սպառազինությանն ու ընդհանուր կահավորմանը տիրապետելու համար:
Ադրբեջանը որոշակի պարբերությամբ նաև հայտնում է սահմանագծի այս կամ այն հատվածում հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, սա ինչով է պայմանավորված:
-Այդ գործելաոճը ես որակում եմ որպես տեղեկատվական սադրանք՝ նկատի ունելով, որ վերջին շրջանում նմանատիպ լուրերն ադրբեջանական լրահոսում կտրուկ աճել են: Որոշակի դեպքերում պաշտպանության բանակը դրանց արձագանքում է, սակայն Ադրբեջանում շարունակում են ապատեղեկատվության հոսքն ակտիվ պահել: Որպես կանոն հայտնում են՝ բնակավայրերի ուղղությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվող անձնանց ուղղությամբ կրակահերթերի մասին, որն ընդհանրապես մեր գործելաոճի մեջ չի տեղավորվում, ավելին՝ տեղեկատվական դաշտ են նետում այն, ինչ հաճախակի հենց իրենք են անում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 12:56
Происходит фантастическая вещь: глава Тавушской епархии ведет жителей Тавуша, голосовавших за Никола, в Ереван за истиной. Речь идет не только о тех, кто участвует в Крестном ходе, но и о большой части населения, которая уже возлагает надежду на другого человека и другие процессы. Об этом пишет член группы «Альтернативные проекты» Ваге Ованнисян.
-
2024-05-06 12:41
Движение во главе с предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви Багратом Галстаняном продолжает марш на Ереван. Он 6 мая стартовал с перекрестка Севанского полуострова.
-
2024-05-06 12:38
Армения ответила на письмо Совета Федерации РФ, в котором говорилось об антироссийских высказываниях спикера Национального собрания Алена Симоняна.
-
2024-05-06 12:36
Члены гражданского движения «Ширак во имя Родины» 8 мая в 10:00 отправятся в город Абовян, чтобы присоединиться к маршу, начавшемуся с Тавушской области. Об этом говорится в сообщении, распространенном движением «Ширак во имя Родины».