Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Կազիմիրովին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ներկայացրած ուղերձում ասված է.
«Հարգարժան Վլադիմիր Նիկոլայի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:
Ձեր ապրած տարիները թույլ են տալիս ընդգծել, որ հասել եք նշանակալի բարձունքների աշխատանքում, շատ բան եք տեսել, անցել եք բազում փորձությունների ու դժվարությունների միջով: Եվ ամբողջ կյանքի ընթացքում Դուք անձնվիրաբար ծառայել եք Ձեր երկրին, հաստատակամորեն պաշտպանել եք նրա շահերը, հավատարիմ եք եղել Ձեր ընտանիքին և ընկերներին:
Անգնահատելի է Ձեր ավանդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում:
Արցախում միշտ հատուկ վերաբերմունք է եղել Ձեր նկատմամբ: Դուք վայելում եք մեր ժողովրդի անկեղծ հարգանքը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և բարեկեցություն Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին», տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 10:36
Помощник депутата парламента Армении от фракции "Айастан" Левона Кочаряна Артур Сукоян арестован сроком на два месяца. Об этом сообщил его адвокат Александр Кочубаев, передает Sputnik Армения.
-
2024-05-02 10:33
В райотдел полиции Тавушской области доставлен 31 гражданин. Об этом NEWS.am сообщили в пресс-службе полиции МВД Армении.
-
2024-05-02 10:18
Министерство обороны Армении проводит разминирование территории околоо села Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба МВД Армении, передает News.am.
-
2024-05-02 10:06
В настоящее время полиция в Кираце проводит операцию «Кольцо». Об этом на своей странице в Facebook написал депутат парламента Гарник Даниелян от фракции «Армения», передает NEWS.am.