ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏՈՒՆ Է ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերն այցելել են Գյումրի՝ հերթական ընտանիքին աջակցելու համար:
Հովհաննիսյանների ընտանիքն իր տունը կորցրել է 1988թ.-ի երկրաշարժի հետևանքով: Դրան հաջորդել են մի փոքրիկ ավտոտնակում ապրելու, ապա՝ քարաշեն կիսակառույց գնելու և այն տուն դարձնելու փորձերի երկար ու ձիգ տարիները: Արմենին հաջողվել է բազմանդամ ընտանիքի հոգսերին զուգահեռ՝ տանիք կապել, բայց վերանորոգման աշխատանքները մնացել են անավարտ:
Այս տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրով, Հովհաննիսյանների խնդրի լուծման իրատեսական ճանապարհը գտնվել է: Գործընկեր կառույցների կամավորները մասնակցել են շինարարությանն ու կատարել հատակի բետոնացման աշխատանքներ։
«Գաղտնիք չէ, որ մենք մեր ծրագրերի մեջ զգալի տեղ ենք հատկացնում սահմանամերձ գյուղերին: Այնուամենայնիվ, չենք կարող սահմանափակվել դրանով և ձգտում ենք հնարավորության սահմաններում՝ օգտակար լինել նաև մյուսներին: Բնակարանային խնդիրը, ցավոք, արդիական է հանրապետության տարբեր բնակավայրերում: Գիտեմ, որ շատերը Գյումրի բառն ասելիս, անկախ իրենց կամքից՝ քանդված քաղաքի պատկեր են հիշում: Ուզում եմ հավատալ, որ կգա մի օր, երբ կիսաքանդ պատեր այլևս չեն լինի, բոլորը կունենան կառուցված ու գեղեցիկ տներ՝ անկախ իրենց բնակության վայրից: Մեր ծրագրի նպատակներից մեկն էլ դա է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Տարիների գործընկերության արդյունքում, կողմերին հաջողվել է լուծել ավելի քան 200 ընտանիքի բնակարանային խնդիր: Ավարտին են հասցվել կիսակառույցների և վերանորոգման անհրաժեշտություն ունեցող տների շինարարական աշխատանքներ:
«Մենք ընտանիքներին օգնում ենք, որպեսզի բարեկարգ պայմաններ ստեղծեն և բարեկեցիկ ապագա կառուցեն իրենց երեխաների համար: Այս ընտանիքի երեք անչափահասներն արժանի են մեծանալու ավելի լավ պայմաններում: Դա անհրաժեշտ է նաև կայացած, պատասխանատու քաղաքացի ունենալու տեսանկյունից»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ միայն Շիրակի մարզում կառուցվել է 12 տուն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-30 10:20
Руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк Айвазян на своей странице в Фейсбук призвал обратить внимание на разницу в подходах Грузии и Армении, имеющим место на сегодняшний день угрозам и вызовам:
-
2024-05-29 16:28
В результате природной стихии 25-26 мая железнодорожные пути в Лорийской области были повреждены в 8 местах общей протяженностью до 2-х километров. Кроме того, подтоплены 4 электрические подстанции и оборудование электрической централизации на станциях, повреждены 3 инженерных сооружения, а также линии электропередач различного напряжения.
-
2024-05-26 20:05
«Данная сводка-таблица взята с сайта Государственного центра гидрометеорологии и мониторинга. Эти данные были известны госорганам вчера днем не позднее 14.11 (на странице Центра они были опубликованы именно в это время», - написал на своей странице в Фейсбук военный эксперт Карен Вртанесян.
-
2024-05-26 19:10
В связи с неблагоприятными погодными условиями и повреждениями железнодорожных путей на севере Армении с 26.05.2024г. отменяются международные поезда по направлениям Ереван-Тбилиси-Ереван.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-07-01 13:42
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են հուշագիր, որով համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։
-
2019-09-20 10:57
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կողբ գյուղի մանկապարտեզը կունենա ջեռուցման կենտրոնացված համակարգ։
-
2019-09-18 12:15
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքի տան խնդիրը լուծում է ստացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
-
2019-09-12 16:40
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի: